Հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա զինվորը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: