Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Վազող տողեր

Օսիպյանն անցնում է նոր գործելաոճի. թավիշը վահանով փոխարինելու ժամանակը. norlur.am

norlur.am-ը գրում է.

Երբ հեղափոխությունից հետո Վալերիյ Օսիպյանը նշանակվեց ոստիկանապետի պաշտոնում, նորանշանակ ոստիկանապետի առաջ ծառացավ համակարգում յուրատեսակ թավշյա հեղափոխություն իրականացնելու խնդիր. հարկավոր էր հեղափոխության արժեքները հնարավորինս արագորեն ներմուծել համակարգ. ոստիկանությունը պետք է դադարեր ընկալվել որպես ճնշման գործիք պետության ձեռքին, քանի որ պետության հիմքում դրված փիլիսոփայությունն, ըստ էության, արմատական վերանայման էր ենթարկվել:

Պետք է արձանագրել, որ կարճ ժամանակահատվածում Օսիպյանին իսկապես հաջողվեց կյանքի կոչել այն, ինչն ուրիշներ գուցե չկարողանային գլուխ բերել, և համակարգում իսկապես տեղի ունեցան այնպիսի փոփոխություններ, որոնք համակարգի ներսում նյութականացրեցին այն բոլոր արժեքներն ու սկզբուքնները, որ իր հետ բերել էր «թավշյա» հեղափոխությունը, և որը պետք է դառնար ոստիկանության նոր կրեդոն:


Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, ոստիկանապետ Օսիպյանի նոր համակարգային քաղաքակաանությունը ոմանց կողից ճիշտ չընկալվեց, ու որոշներ բարի կամքի դրսևորումն ու աշխատելաոճի թավշյա կերպը սկսեցին շփոթել թուլության հետ: Սկսեցին հնչել նոնսենսային մեղադրանք-դատողություններ, թե ոստիկանության նոր աշխատելաոճն արդյունք է ոչ թե ոստիկանապետի նոր մոտեցման, այլ նրա՝ իբր օպերատիվ իրավիճակին չտիրապետելու և այլն:

Արդյունքում՝ ինչ-որ տարրեր սկսեցին իրենց անպատիժ զգալ կամ իրենք իրենց օրենքից վեր համարել՝ ցուցաբերելով հակօրինական, լկտի վարքագիծ՝ հասարակական կարգուկանոնը ոտնատակ տալով, իրենց օրենքից վեր համարելով:

Ոստիկանությունում չէին կարող այս ամենից համապատասխան հետևություններ չանել: Ուստի՝ պայմանավորված ներհայաստանյան ռեալներով՝ ոստիկանական համակարգի բաձրագույն ղեկավարության կողմից որոշում կայացվեց վերանայել հետհեղափոխական շրջանին բնորոշ աշխատելաոճն ու դրանում մտցնել այնպիսի տարրեր, որոնք առավել համահունչ կլինեին այն մարտահրավերներին, որոնց այժմ բախվում է հասարակությունը:


Վերջին օրերին ոստիկանության կողմից իրականացվող հատուկ գործողություններն ու գուցե անսովոր ակտիվությունը, որի արդյւնքում ականատես ենք դառնում նաև կոշտ գործողությունների, հենց այդ ամենի արդյունք են: Ավելին՝ ոստիկանապետն ինքն էլ իր անձնական պրակտիկ մասնակցությունն է սկսել բերել այդ ամենին, ինչի առաջին դրսևորումներից մեկն էլ օրերս մեծ աղմուկ հանած դեպքերից մեկի հանգուցալուծմանը ոստիկանապետի անմիջական մասնակցությունը դարձավ. Վալերիյ Օսիպյանը հեռախոսով բանակցել էր հետախուզման մեջ գտնվող մի տղամարդու՝ նախկին կնոջ ամուսնու սպանության մեջ մեղադրվող` Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մանվել Գևորգյանի հետ, ինչից հետո տղամարդը հանձնվել էր իրավապահներին։

Ինչպես հայտնի է, վարչապետը հաճախ է սիրում կրկնել, որ սխալված կլինեն բոլոր նրանք, ովքեր իշխանութունների հանդուրժողականությունը հանկարծ կշփոթեն թուլության հետ: Վարչապետն, իհարկե, անսխալ է, և ցանկացած մեկն, ով բարի կամքն ու քաղաքակիրթ պահվածքը կշփոթի թուլության կամ անտեղի հանդուրժողականության հետ, ստիպված կլինի սեփական մաշկի վրա զգալ պետության պատժիչ ուժը:

Գուցե դա ոմանց կստիպի վերջապես խելքները գլուխը հավաքել: