Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ իր դեմ մահափորձ են պլանավորել
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է կազմակերպվում, իսկ դրա հետևում ընդդիմության առաջնորդներն են կանգնած:
Նախագահին այդ տեղեկատվությունը փոխանցել է հատուկ ծառայությունը: Նա հավելել է, որ իր սպանությունը պետք է իականացնի ուկրաինական հանցավոր խմբակցության անդամներից մեկը:
Դոդոնի խոսքով՝ ընդդիմությունն իր սպանությունը դիտարկում է Մոլդովայի իշխանությունն իր ձեռքը վերցնելու միակ հնարավորություն: Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Մոլդովայում քաղաքական խոր ճգնաժամ է, որից ելք դեռևս չի նշմարվում: