Պաշտոնական․ Դոնալդ Թրամփը կառաջադրի իր թեկնածությունն ԱՄՆ-ի 2020 թ. նախագահական ընտրություններում
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 18-ին պաշտոնապես կառաջադրվի որպես նախագահի թեկնածու 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
Արդեն որոշ մեկնաբաններ կարծիք են հայտնել, որ գործող նախագահը մեծ շանսեր ունի երկրորդ անգամ ընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Նրանք դրա հիմք են համարում տնտեսական աճի ցուցանիշները, ինչը հաշվի առնելով 2008 թվականին կանխագուշակվեց նաև Բարաք Օբամայի՝ որպես ԱՄՆ նախագահ երկրորդ անգամ վերընտրվելը:
Մինչ այս պահը Հանրապետական կուսակցությունից հայտնի է ընտրություններին մասնակցող երկու թեկնածուի անուն՝ գործող նախագահ Թրամփ և Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Բիլլ Ուելդ:
Կանխատեսվում է, որ Թրամփի հիմնական մրցակիցը կլինի Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: