Ռոնալդուն չի հայտնվել Իտալիայի առաջնության՝ տարվա սիմվոլիկ հավաքականում (ֆոտո)
Opta Sports ֆուտբոլային վերլուծական ընկերությունը ներկայացրել է այս տարվա Իտալիայի առաջնության սիմվոլիկ հավաքականը։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Այդ 11 ֆուտբոլիստների ցանկում չկա Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր առաջին մրցաշրջանում թուրինյան թիմի կազմում դարձավ 21 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոնալդուն վերջին 13 տարվա մեջ առաջին անգամ չի հայտնվել լավագույն ռմբարկուների եռյակում։