Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչ փուլին
Թել Ավիվում ավարտվել է «Եվրատեսիլ 2019» երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացնող Սրբուկը հանդես եկավ «Walking Out» երգով։ Սակայն Սրբուկը չանցավ եզրափակիչ փուլ։
Բացի Հայաստանից «Եվրատեսիլ 2019»-ի կիսաեզրափակիչում էին նաև Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։
Նրանցից եզրափակիչ փուլ անցան 10 երկրի ներկայացուցիչներ․ Մակեդոնիա, Նիդերլանդներ, Ալբանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Դանիա, Նորվեգիա, Շվեցարիա, Մալթա։
Եզրափալիչը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 18-ին։