«Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը կազմակերպած ՀԿ-ն մեր գործընկերն է. Բաթոյան (տեսանյութ)
Ես չեմ պաշտպանել գիրքը: Այդ մասին. ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջի գրառմանը, որով դատապարտել էր «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը:
Այն կազմակերպել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն: Նախարարը նկատեց, որ եթե ինքը իր էջին հրապարակել է գրքի լուսանկարը և դատապարտել կատարավծը, ապա դա չի նշանակում, որ պաշտպանում է այն: Թեև մյուս կողմից էլ Զարուհի Բաթոյանը նկատեց, որ գրքի բովանդակությունն իրենից վտանգ չի ներկայացնում: Նա նշեց նաև, որ գրքի շնորհանդեսը կազմակերպած կազմակերպության հետ զուտ գործընկերային հարաբերություններ են:
Մանրամասները՝ տեսանյութում