Ողբերգական դեպք Աֆրիկայում. Որսագողին հոշոտել են առյուծները
Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային պարկում փիղը տրորելով սպանել է որսագողին, որից հետո նրա մարմինը առյուծները հոշոտել են:
Այդ մասին վերջինիս ընտանիքին պատմել են նրա «գործընկերները», իսկ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մի քանի որսագողեր փորձել են ռնգեղջյուր որսալ: Մահացած տղամարդու հարազատներն էլ այդ մասին հայտնել են ազգային պարկի աշխատակիցներին, որպեսզի վերջիններս փորձեն գտնել հոշոտված մարմինը՝ հողին հանձնելու համար:
Երկար փնտրտուքներից հետո, պարկի աշխատակիցներին հաջողվել է գտնել տղամարդու գանգը և տաբատը, այն ամենը, ինչ մնացել էր նրանից՝ առյուծների հարձակումից հետո: Ազգային պարկի տնօրենը իր ցավակցությունն է հայտնել որսագողի ընտանիքին: