Բայց ասեմ՝ լավ ծիծաղել եմ, երբ Արարատն ասաց, որ ապառիկ չեն տալիս. Գոհար Աբաջյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բայց ասեմ՝ լավ ծիծաղել եմ, երբ Արարատը ԶիգԶագից զանգեց ու ասեց, որ ապառիկ չեն տալիս, հաշվի վրա կալանք ա դրված:
Արփին ու Սամվելն էլ պապայից լուրջ նեղացել էին, քանի որ խոսք էր տվել, որ այդ օրը հեռուստացույց կնայեն»:
Հիշեցնենք, որ այսօր Արարատ Միրզոյանը պատմել է, որ օրեր առաջ գնացել է վարկով հեռուստացույց վերցնելու, չեն տվել, քանի որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել իր հաշվի վրա։
Նշենք նաև, որ «Զիգզագ»-ը պատկանում է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին։
Լուսանկարը՝ Գոհար Աբաջյանի ֆեյսբուքյան էջից: