Արթուր Վանեցյանը՝ Վահան Շիրխանյանի նամակի և Ալեքսանդր Սարգսյանի՝ Հայաստանը լքելու մասին
Ես ո՛չ կհաստատեմ Վահան Շիրխանյանի խոսքերը, ո՛չ կհերքեմ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղած նամակին:
«Գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունն է: Բոլոր հարցերով խնդրում եմ՝ դիմեք ՀՔԾ-ին:
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ Հայաստանից հեռանալուն, նա նշեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում նա դիմել է Հայաստանից բացակայելու համար՝ առողջական խնդիրների հետ կապված և քննչական դեպարտամենտի՝ գործը քննող քննիչ որոշմամբ թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին լքել ՀՀ տարածքը:
«Այո, Հայաստանի Հանարապետության տարածքը լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում նա կժամանի Հայաստան: Այդ պահին նման պահանջ չկա, բայց լինելու դեպքում քննչականը մշտապես գտնվում է կապի մեջ փաստաբանների հետ, հենց անհրաժեշտություն լինի, անմիջապես կհրավիրենք, և որևէ խնդիր չի լինի»,- ասավ ԱԱԾ տնօրենը: