Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
Տնտեսություն

Աղաղակող փաստեր. ծայրահեղ աղքատությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով մոտենում է Հայաստանին

Ինչպես արդեն հայտնի է, անցյալ տարվա ընթացքում Հայաստանից հանվել է ռեկորդային քանակի կապիտալ՝ ավելի քան 1 միլիարդ դոլար։ Սա այն դեպքում, երբ Փաշինյանն ու իր թիմն ամեն մեռելատուն-հարսանքատուն նստել-վեր կենալիս խոսում են տնտեսական հեղափոխության, տնտեսական թռիչքային զարգացման և այլ նման՝ հիմա արդեն ուտոպիստական գաղափարների մասին։

Սա դեռ չմարսած, հայտնի է դարձել, որ ՀՀ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, կտրուկ նվազել են: Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերին պահուստներում առկա 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստներում մնացել է 1 մլրդ 994 մլն դոլար։ Սա արդեն լուրջ ահազանգ է, որը տնտեսական վիճակի վատթարացման լակմուսի թուղթ լինելուց բացի, նաև կարող է դառնալ պետության անվտանգությանը սպառնացող հարց։ Թե ինչու են նման արագությամբ ծախսվում մեր պետության միջազգային պահուստները, դեռ կպարզվի։

Ընդհանուր առմամբ, նման դեպքերում, կամ այդ գումարները ծախսվում են բորսայական ինտերվենցիաների համար, որպեսզի դրամի կայունությունը պահպանվի, կամ էլ ծախսվում են, որպեսզի կրկին չդիմեն արտաքին պարտք վերցնելուն։ Երկու պարագան էլ հնարավոր է Հայաստանի դեպքում։ Սակայն ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրեն պետք չէ շատ ուժեղ դոլար, քանի որ դա վախեցնում է ԱՄՆ համաշխարհային առևտրի հիմնական գործընկերներին և սպասելի է, որ Դաշնային պահուստային համակարգն այնպիսի քայլերի կգնա, որ դոլարը համեմատաբար թուլանա։ Այդ դեպքում ինտերվենցիաների կարիք չի լինի։ Առավել սուր դրված կլինի արտաքին պարտքի ավելացման կամ նոր պարտքերի ներգրավման հարցը։

Հայաստանն արտաքին պարտքի իր ցուցիչով այնպիսի վտանգավոր վիճակում է, որ պարզապես կարող է Հայաստանին էլ պարտք չտան։ Հաշվի պետք է առնել նաև, որ հաջորդ տարի պետք է վճարվի յոթնամյա պարտքը, որն ահռելի գումար է Հայաստանի համար և հասնում է միլիարդ դոլարի սահմանին։ Հայաստանում չի եղել որևէ խոշոր ներդրում։ Տնտեսությունը, որքան էլ գունագեղ հոլովակներով փորձ արվի քողարկել, սկսել է խռխռալ։ Նոր պարտքի ներգրավումը ուղղակի կհարվածեր Փաշինյանին, քանի որ որպես պատգամավոր ԱԺ ամբիոնից, այն ժամանակ դեռ ընդդիմադիր խաղացող Նիկոլը շանթահարել է նախկին իշխանություններին պարտքն ավելացնելու համար և հիմա նույն շանթահարումն իր դեմ է ուղղվելու, եթե ավելացնի։ Ստացվում է, որ սեփական դեմքը փրկելու բայց և երկրի տնտեսական կոլապսը հետաձգելու համար որոշվել է, որ պետք է գնալ արտաքին պահուստների ծախսման ուղիով։

Սա շատ միամիտ ու սխալ ճանապարհ է, որովհետև առաջիկա տարիները Հայաստանի համար լինելու են շատ ծանր, և այն գումարը, որը հիմա է ծախսվում, առաջիկայում պարզապես դառնալու են կենսական անհրաժեշտություն, բայց չի լինելու։ Ու արդյունքում տուժելու է ժողովուրդը, որի դուռը ոչ հեռու ապագայում թակելու է ծայրահեղ աղքատությունը։

NEWSPRESS.am