3-ամյա աղջնակը մանկապարտեզից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է Արաբկիր ԲԿ. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 4-ին, ժամը 12:30-13:00-ի սահմաներում «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ:
Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու ուղղությամբ:
Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և բժիշկները անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար:
Կայքի տեղեկություններով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից:
Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով՝ ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փխսել է: Դաստիարակչուհին միանգամից մի քանի հոգու հետ, այնուհետև ժամանած բժիշկների հետ, փորձել են հնարավորինս օգնել երեխային, որից հետո արդեն երեխան տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն: