Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով. այն կղեկավարի Նիկոլ Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծել հոբելյանական հանձնաժողով:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,-ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ:
Նշենք, որ հանձնաժողովը կնախագահի անձամբ Նիկոլ Փաշինյանը, իսկ հանձնաժողովի կազմում են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով հանձնաժողովի նախագահի տեղակալն է, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տարածքայինն կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը (համաձայնությամբ) և Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: