Մասնագիտությունը հարգելու և մասնագետին արժևորելու խնդիր մենք ունենք (տեսանյութ)
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ոլորտային քննարկումների ժամանակ այս անգամ բարձրացվել էր «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարներ»-ը հարցը: «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր-տնօրեն Կարեն Վարդանյանը ոլորտային մեր խնդիրները կապեց ամբարտավան լինելու, նոր բան սովորել չցանկանալու հետ: Ըստ նրա՝ մեր զարգացման արագությունը մեծապես կախված է մեր արժեքային համակարգից, մասնագիտություն և մասնագետ չհարգելուց:
Կարեն Վարդանյանը նշում է, որ ոլորտային խնդիրները լավագույնս բարձրաձայնվում են պրոֆեսիոնալ համայնքների շրջանակներում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության քննարկումները կարևորելով՝ Կարեն Վարդանյանը նշեց, որ հենց նման հարթակներում է ծնվում պրոֆեսիոնալ կադրերի բանկը:
Մանրամասները՝ տեսանյութում՝