Իռլանդիայում կինը դատապարտվել է, քանի որ սուպերմարկետում չիպս է բացել՝ դեռ չվճարած
Իռլանդիայի դատարանն ազատազրկման է դատապարտել մի կնոջ, ով սուպերմարկետում, մինչ վճարելը բացել է 1.5 դոլար արժողությամբ չիպսը:
Կորկ քաղաքից Քեյթլին Մաքդոնագը մի տուփ Pringles չիպս է բացել Tesco սուպերմարկետում և դատապարտվել ազատազրկման, քանի որ ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել, որով արգելվում էր 25-ամյա կնոջը մտնել այդ սուպերմարկետ:
Նա ավելի վաղ դատապարտվել էր գողության և դիտավորությամբ ուրիշի գույքին վնաս հասցնելու մեղադրանքներով: Կինը դատարանում իր արարքը բացատրել է նրանով, որ չիպսի տուփը բացել է, որպեսզի սուպերմարկետի աշխատակիցն իրեն սպասարկի, քանի որ աշխատակիցները չեն սպասարկել իրեն և ամեն անգամ դուրս են հրավիրել: Դատարանը երիտասարդ կնոջը դատապարտել է երկամսյա ազատազրկման: