Մայքլ Ջեքսոնի բեմական կոստյումը վաճառվել է 298 հազար դոլարով (ֆոտո)
Մայքլ Ջեքսոնի բեմական պիջակը, որով նա ելույթ էր ունեցել իր Bad ձայնասկավառակի թողարկմանը նվիրված համերգի ժամանակ, աճուրդի ժամանակ վաճառվել է 298 հազար դոլարով:
Աճուրդի հանված պիջակը փոփ արքայի ամենահայտնի բեմական հագուստներից էր: Վաճառքի գինը երեք անգամ գերազանցել է մեկնարկային գինը:
Պիջակն աճուրդի էր հանել մի կոլեկցիոներ, ում մոտ է գտնվում նաև աշխարհահռչակ Thriller տեսահոլովակում Մայքլ Ջեքսոնի հագած կաշվե պիջակը, որը ժամանակին գնել է 1 միլիոն 800 հազար դոլար գումարով՝ նույնպես աճուրդի ժամանակ: