234 հազար եվրոյով վաճառվել է ֆրանսիացի գրող Շառլ Բոդլերի ինքնասպանության նամակը
Ֆրանսիացի գրող Շառլ Բոդլերի նամակը, որում նա գրել է, որ ցանկանում է ինքնասպան լինել, աճուրդի ժամանակ վաճառվել է 234 հազար եվրոյով: Վաճառքի գինը երեք անգամ ավել է նախատեսվածից:
Նամակը գրվել է 1845 թվականի հունիսի 30-ին: Նամակն ուղղված է եղել գրողի սիրելի Ժաննա Դյուվալին. նամակում Բոդլերը գրում է, որ այն պահին, երբ Ժաննան կարդալիս կլինի այս նամակը, ինքն արդեն մահացած կլինի, իսկ ինքնասպանություն գործելու ցանկությունը գրողը բացատրում է անտանելի ձանձրույթի զգացումով:
Հենց այդ ժամանակ է Բոդլերն ինքնասպանության փորձ կատարել, որը չի հաջողվել: Այդ փորձից հետո Բոդլերը միայն 22 տարի անց մահացավ: