Հայտնաբերվել է ԱՄՆ-ում ծրարներով ռումբեր ուղարկողը․ նա նախկին ստրիպտիզ պարող է
ԱՄՆ-ում ձերբակալվել է Ֆլորիդայի 56-ամյա բնակիչ Ցեզար Սայակին, ով կասկածվում է փաթեթներով հայտնի մարդկանց ռումբ ուղարկելու մեջ: Նրան ձերբակալել են ավտոկայանատեղիում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Սայակը, ով նախկին ստրիպտիզ պարող է և Հանրապետական կուսակցության անդամ, բազմիցս պատասխանատվության է ենթարկվել թմրանյութեր պահելու և ապօրինի զենք կրելու համար։
Նշվում է նաև, որ Ցեզարն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ շատ ակտիվ մասնակցել է ցույցերին, աջակցել Դոնալդ Թրամփին։
Իրավապահ մարմինները նշում են, որ տղամարդուն սպառնում է մինչև 48 տարվա ազատազրկում։