Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Հասարակություն

Դատարանի նպատակն էր հարստահարել մարդուն. իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «ՀՀ-ում դատական համակարգի անկախության արդի հիմնահարցերը» թեմայով հանդիպում-քննարկմանը

«Շատ կարևոր է՝ երկրում ինչպես են պաշտպանվում մարդու իրավունքները: Դա կատարվում է բացառապես դատարանում՝ իրավական պետությունների պարագայում:

Հայաստանում այդ վստահությունը դատարանների նկատմամբ հեղափոխությունից հետո անգամ գոյություն չունի: Մենք տեսնում ենք այդ իրավիճակը տարբեր նախարարությունների առաջ խմբված մարդկանց տեսքով: Դատական համակարգի կայացած լինելու պարագայում այդ մարդիկ չէին հայտնվի նախարարությունների առջև, չէին ողողի դրանք իրենց բողոքներով, այլ կվիճարկեին իրենց խնդիրները դատական մակարդակով:

Տեղի է ունեցել երկրում փոփոխություն, սակայն դատական համակարգը մնացել է նույնը՝ նույն անվստահությունն է տիրում դատական համակարգի նկատմամբ: Եվ կարելի է ասել՝ ինչու:

Այդ ամբողջ համակարգը ձևավորվել է նախկին վարչախմբի կողմից, և դա հստակ նպատակ է ունեցել. մարդուն դիտարկել՝ որպես եկամտի աղբյուր, հարստահարել նրան, նրան տարբեր խնդիրների մեջ գցելով՝ նրանից շահույթ ակնկալել, և կոռուպցիոն մեխանիզմներով հասցնել մինչև այն անձը, որից կախված է եղել դատական համակարգը:

Եվ այժմ, երբ հայտարարվում է, որ մենք որևէ ճնշում չենք գործադրելու դատարանների վրա, և դատարանն ազատ է որևէ որոշում կայացնելու, մենք միևնույնն է, տեսնում ենք, որ այդ սխեմաների կապերը չեն խախտվել: Վերջին իրադարձություններն էլ ապացուցեցին, որ դատարանը կարող է կայացնել մի վճիռ, որը հանրային վստահության տեսանկյունից խնդիր ունի: Այսինքն, դատարանը շարունակում է այդ կապերի մեջ լինել:

Ինչպիսի համակարգ է գործել և ինչպիսին է այժմ մնացել. գոյություն են ունեցել երեք խմբի դատավորներ: Առաջին խմբում եղել են ամենաանվստահելի, ամենակախված դատավորները, որոնց միշտ վստահվել են քաղաքական դատավարությունները: Մենք շատ հաճախ ականատեսն էինք լինում, երբ նույն դատավորի բարձրագույն քննությամբ անցնում էին գործերն այն մարդկանց, որ հետապնդվում էին, թակարդվում էին իրենց քաղաքական հայացքների համար, և նույն դատավորներն էին, նույն վկաները՝ անընդհատ նույն խումբն էր նմանատիպ գործերում: Կայացվում էին վճիռներ, որ հանրային բավական լուրջ ընդվզում էին արթնացնում:

Երկրորդ խումբն այն դատավորներն էին, որ ազատության ինչ-որ չափաբաժին ունեին, սակայն կարևորագույն գործերում, որ կապված էին քաղաքական դատավարությունների, որոշ տնտեսական բնույթի գործերի հետ, նրանք անպայման խորհրդակցում էին նշված բարձրագույն անձի հետ:

Երրորդ խումբ դատավորները, այնուամենայնիվ, անկախ էին, և ամենաչսիրվածն էին: Նրանց ոչ մի հանրային կարևորության գործ չէր վստահվում:

Այդ ամենի մասին եղել են բազմաթիվ զեկույցներ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, որ բավական աղմուկ առաջացրեց 2013թ.: Այդ զեկույցի հիման վրա կարելի էր պատկերացում ունենալ, թե ինչպես են կազմվում դատավորների այդ երեք խմբերը, և ինչպես են ձևավորվում այդ կոռուպցիոն ռիսկերը որոշակի սխեմաներով, և այնուամենայնիվ, հենվելով այդ անկախ, թիրախավորված, մերժված անկախ դատավորների վրա՝ ինչ-որ հնարավոր տարբերակներով կայացնել անկախ դատական համակարգը:

Կա ևս մի ճանապարհ՝ անցումային արդարադատությունը: Այստեղ ևս թիվ մեկ խնդիրը հանրության վստահության հաստատումն է (երբևէ այն չի եղել, որ ես հնարավարություն ունենայի օգտագործել «վստահության վերականգնում» արտահայտությունը)»:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ