Նոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձըՌուսաստանում հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կան զոհեր և վիրավորներԴատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույքԾիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել«Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ)«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. ահազանգԱյսօր Գյումրիից ավտոերթ է մեկնարկելու` հաջակցություն Տավուշի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեումԿարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆԱննա Վարդապետյանն Ազգային ժողովում է, մասնակցում է պետաիրավական հանձնաժողովի նիստին (ուղիղ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
«Տանք, հանգիստ ապրենք». Երևանում հողեր հանձնելը խրախուսելը ծաղրող պաստառներ են փակցվել (լուսանկարներ)
Կատարը մեղադրել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին«Հերիք ա՝ կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (տեսանյութ)Փակել են Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը (լուսանկարներ)Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓԾ-ն տեղեկացնում է փակ ճանապարհների մասինՀայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԱյսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհինԲերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն. ՊՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել
Տավուշի գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի դրանք հասցեագրելու համար. Փաշինյանը՝ Բլինքենին
Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու համար, ավտոբուսը գլորվել է ձորը. ՔԿՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գ. Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ)Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան Դավաճանական ռեժիմի պարագլուխն ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը Երևանը ողողված է քաղբանտարկյալների լուսանկարներով ՀԺՄ-ն դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Բերման ենթարկելով իմ տղային, փորձում են ինձ լռեցնել. ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր Կիրանց– Ոսկեպար ճանապարհին ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Քյավառցիները դհոլ-զուռնայով դիմավորում են Փաշինյանին (տեսանյութ) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Ոստիկանությունն հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Աբրահամյան Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության. Աշոտյան Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան
Տնտեսություն

Գյուղնախարարությունը կաջակցի միայն որոշակի շեմից բարձր կորուստ ունեցող գյուղացիներին, իսկ այդ շեմը դեռ չի որոշել

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է Լոռու և Արմավիրի մարզերում տեղացած կարկուտի հասցրած վնասներին։ Վնասվել էին կենդանիներ, տներ, մեքենաներ, ցանքատարածություններ, այգիներ ու անգամ մարդիկ։

Գյուղնախարարությունը կարկուտից տուժած բնակիչներին որոշակի դրամական օժանդակություն կհատկացնի, սակայն վնասված կենդանիների, մեքենաների, տանիքների ու լուսամուտների համար պատասխանատվություն չի կրում։

Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ հակակարկտային դաշտն ԱԻՆ-ի ենթակայության տակ է, և իրենց մեղքը չէ, որ ԱԻՆ-ը չի կարողացել ծածկույթ ապահովել: Իրենց գործը հիմա վնասի չափը գնահատելն է, որից հետո կլինի դրամական օժանդակություն։

«Ինքներդ եք հասկանում՝ մենք ի՞նչ մեղք ունեք, որ ինչ-որ մեկն իր հավաբունը կամ գոմը ամուր չի կառուցած լինում։ Մենք միայն ցանքատարածքների ու այգիների վնասը պետք է գնահատենք»,- ասում է Արթուր Խաչատրյանը։

Նա բացատրում է, որ մարզային իշխանությունները գնահատում են վնասի չափը, իսկ նախարարությունը՝ որոշում, թե ինչ առաջնահերթությամբ և երբ հատկացնի օժանդակությունը։ Նախարարը, նշելով, թե ինչ կարգով են որոշում վնասի չափը, խոստանում է, որ կփորձեն հնարավորինս շուտ օժանդակել։

«Հիմա հաշվարկում ենք, որ տեսնենք՝ որքան է վնասը ու որքան գումար է կազմում։ Նախորդ տարվա համեմատ՝ մի քիչ կփորձենք ավելի շատ աջակցել»։

Ամեն դեպքում՝ նախարարությունը կանխիկ գումար է տալու գյուղացուն՝ ջրի, հողի կամ այլ վճարումներ կատարելու համար։ Միևնույն ժամանակ, Արթուր Խաչատրյանը նկատում է, որ չեն կարող ամբողջությամբ վճարել գյուղացու կրած վնասի համար։

«Ասենք՝ 100 հազար դրամի վնաս է կրել, այդքան չենք կարող աջակցել, տալիս ենք x դրամ՝ բայց կանխիկ»,- ասում է նախարարը։

Արթուր Խաչատրյանը նկատում է նաև, որ դեռ օգոստոսի սկզբին տեղացած կարկուտի վնասները նոր էին ներկայացրել կառավարությանը, երբ հաջորդ օրը կրկին կարկուտ տեղաց մեկ այլ մարզում։ Հիմա նախարարությունում սպասում են, որ «կարկուտի սեզոնը ավարտվի», որպեսզի մի որոշմամբ գումար հատկացնեն տուժածներին՝ ըստ առաջնահերթության։

«Պետք է նայել ընդհանուր վնասի չափը, որ կարողանանք հատկացումները ճիշտ իրականացնել։ Մենք նայում ենք, օրինակ, 10 մարզում որքան է վնասի չափը, հետո որոշում ենք կայացնում, թե ում ենք գումար հատկացնում։ Ենթադրենք, եթե ինչ-որ մեկի բերքի 20 տոկոսն է կորել, իհարկե՛ իրենց չենք աջակցում, նայում ենք որոշակի շեմից վերև, թե ո՞վ է էական կորուստ ունեցել»,- ասում է նախարարը, սակայն թե որն է այդ շեմը, նախարարությունում դեռ չեն որոշել։ Այդ շեմը որոշելիս պետք է հաշվի առնվեն նաև կառավարության ֆինանսական «կարողությունները»։

Նախարարությունում չեն որոշել նաև, թե կոնկրետ որքան կկազմի այդ գումարը․

«Դա կոլեկտիվ որոշման արդյունք է լինելու, ճիշտ չի լինի՝ ասեմ»,- ասում է նախարարը, ում խոսքով՝ բյուջեում հատուկ այդ նպատակով գումար չի լինում նախատեսված, այլ հատկացումները լինում են պահուստային ֆոնդից։

Ամեն դեպքում, դեռ սպասում են մինչև կարկուտների սեզոնն ավարտվի, որպեսզի հաշվարկ սկսեն։ Նախարարը նկատում է, որ կարկուտին հաջորդող տասնօրյակում դեռ վտանգը պահպանվում է։

Դիտարկմանը, թե այդ վտանգը կարող է պահպանվել մինչև դեկտեմբեր, նախարարն արձագանքում է՝ հնարավոր է կարկուտը դեկտեմբերին էլ գա, բայց այդ ժամանակ ո՛չ ծառին միրգ կա, ո՛չ դաշտում խոտ, ու այն վնաս չի կարող հասցնել գյուղացուն։

Մի խոսքով՝ գյուխնախարարը խոստանում է գյուղացու կրած վնասները ներկայացնել կառավարության նիստին: Թե կոնկրետ որ՝ դժվարանում է ասել, մինչև դեկտեմբեր հաստատ կներկայացնի․ հույս ունի՝ ավելի շուտ։