Կատարը մեղադրել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին
Ինչպես պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, այնպես էլ իսրայելական իշխանությունները հավասարապես մեղավոր են Գազայի հատվածում հրադադարի շուրջ խաղաղ բանակցությունների խափանման համար:
Այս մասին Haaretz-ին տված հարցազրույցում ասել է Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ Անսարին։
«Ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք գործարքի կնքմանը, տեղի է ունենում սաբոտաժ»,-ասել է նա։
Նա չհրապարակեց բանակցությունների մանրամասները, սակայն նշեց, որ դրանք գործնականում դադարեցվել են և երկու կողմերն էլ ամրապնդել են իրենց դիրքորոշումները։
Կատարը հանդես է գալիս որպես միջնորդ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում։