Սիրելի հայեր, լրացրեք էսօրվա մարդահավաքը ձեր ներկայությամբ, ձեր ցավը տանեմ. Դավիթ ԱմալյանՄեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին, ժամը`17:00-ին, Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի հրապարակ Չելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ Ֆորեսթին «Դամասկոսի ճանապարհ եմ մաղթում ՔՊ-ականներին». Արմեն Աշոտյան Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Շիրակի և Տավուշի թեմերի առաջնորդները միասին լուսանկար են հրապարկել Ջրափոսի պատճառով Opel-ը գլխիվայր հայտնվել է ճանապարհի մեջտեղում. վիրավորներից մեկը զինծառայող է Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին Ստեղ է՞լ եք նույն սցենարով գնում, հին շենքում դաս անեն, այստեղ` կառուցեք. Փաշինյանը Ջանֆիդայում էր (տեսանյութ) Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ․ Աշոտյան ՄԻՊ-ը տեսակցել է վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին Փաշինյանական քաղաքականությունը սինխրոնիզացված է Ալիևի հետ Փաշինյանը ծորակներն ու պատերի ներկն է ստուգում Արագածի դպրոցում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ) Վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Հաջորդը դու ես ու քո տունը, եթե դեռ տանը նստած ես ու աջակցում ես Հայաստանի իշխանությանը. Գեղամյան Իմ ասածների վերաբերյալ ենթադրություններ անելուց առաջ կապվեք ինձ հետ՝ ճշտելու․ Ալեն Սիմոնյան ՊՆ-ն հերքում է․ Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկներին չեն արգելում մասնակցել ցույցերին Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են օկուպացված Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին Մի՛ տրվեք սադրանքներին․ ի՞նչ պետք է անի ցուցարարը․ հրապարակվել է ուղեցույց Պապոյանն ԱՄՆ-ում ընդգծել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներըԵրկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում Հետևյալ հասցեներում լույս չի լինիԵզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-իցԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկար)Երևանի կենտրոնում բախվել է 4 մեքենա և 44 երթուղու ավտոբուսըՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի մասինՈստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններՓաշինյանը Ջրառատում ներկա է եղել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը (տեսանյութ)Հրայր Ալիխանյանը հաղթել է մեկնարկում. վարկանիշային մրցաշարԵս ՔՊ-ն ներսից գիտեմ, իրենք հիմա խուճապի մեջ են, ժողովուրդը մի քիչ էլ պիտի սեղմի ու վերջ․ «Հեղափոխության նախկին պահապան» (տեսանյութ)Ռուս զինվորականները Խարկովի մարզում հինգ բնակավայր են ազատագրել
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին (տեսանյութ)
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է, մինչև 16:00 ազատության մեջ կլինի. փաստաբանԵկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն խորհրդանշական ակտ է, որն ավետում է, որ Հայաստանում լիբերալիզմի ժամանակաշրջանն ավարտվել է․ քաղաքագետԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ «Նիկոլ, ես գալու եմ քո հետևից»․ Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելԱրմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել (տեսանյութ)Փոխգնդապետ Գրիգորյան, հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու չհրավիրել վարչություն. փաստաբանԵրևանում սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտԾանր հիվանդությունն անողոք գտնվեց՝ նրան խլելով խիստ անժամանակ, երբ նա դեռ շատ անելիքներ ուներ․ Լոռու մարզպետը ցավակցել է Կարեն Սարիբեկյանի հարազատներին
Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետԱշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքըՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով
Հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար. «Տավուշը հանուն հայրենիքի»
Հասարակություն

Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու համար, ավտոբուսը գլորվել է ձորը. ՔԿ

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են չորս դի, մեկ դի էլ մինչ այդ տեղափոխված է եղել Կապանի բժշկական կենտրոն։

Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական:

Վթարի հետևանքով զոհվել են 5 անձ, որոնց ինքնությունները, նախնական տվյալների հիման վրա,պարզվել են, նրանք ԻԻՀ քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ստացվել առ այն, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիներ։ Ապրիլի 27-ին՝ զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։

Տաթևի վանքից որոշակի տարածություն, մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան: Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը:

2024թ. ապրիլի 27-ին որոշում է կայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ-ին ձերբակալելու մասին։

Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։