Անօդաչուները հարձակվել են ռուսական նավթավերամշակման գործարանի վրա և թռչել դեպի ՄոսկվաԱյո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի էԵրևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Zil» մակնիշի բեռնատարը. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատվածԵրևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններԱլմաթիում մեկնարկել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Մահացել է ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետԴերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ)Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Այն, ինչի համար ես ընդունվել էի այդ ուսումնական հաստատություններ, այլևս չկա... Արցախի ՄԻՊ-ն ուղերձ է հղել ԵՊՀ-ի և Ամերիկյանի ուսանողներին (լուսանկար)Փաստաբանները պետք է հայտարարեն գործադուլ և կաթվածահար անեն նիկոլական իրավապահ համակարգը. Տիգրան ԱթանեսյանԽաղաղ հավաքների միջոցով խնդիրների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ. իրավապաշտպանԵս հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասինՈստիկանությունը չի թույլատրում բեռնատարները մուտք գործեն Երևան․ ՀԵՏՔ (լուսանկարներ)Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)
Բողոքի ակցիայի հերթական մասնակիցն է ձերբակալվելՋեյհուն Բայրամովը մեկնել է Արարատ Միրզոյանի հետ բանակցություններիՀենց առաջին օրվանից Սրբազանի ոտքերն արյnւնլվա էին եղել, ինչը ես անձամբ ֆիքսել եմ տեսանյութով, որից մի կադր կտեղադրեմ. Արշակ ԶաքարյանՀայտնի ուռուցքաբանը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումըՍյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներԵրեկվանից ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի շարժման մասնակիցների հետ կոնտակտի են դուրս եկել․ Սուրեն ՊետրոսյանՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ու Բագրատ Սրբազանի եռակողմ հանդիպման մանրամասները2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. ՎարդևանյանԻսրայելում գիշերը վերսկսել են ցույցերըՌոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով․ ՍրբազանՄեր հաղթանակները մեր պատմության անբաժան մասն են և մեզ հետ են․ Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում (տեսանյութ)Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանությունՎրաստանում ցույցերը շարունակվում են. գիշերը եղել են մեծ թվով ձերբակալություններ
ԵՊՀ Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժածՓաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներԹիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվիՍպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․ «Հրապարակ»ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ ԱդրբեջանիԴասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով. ՄելիքյանՊայքարը կլինի ծանր, բայց արժանապատիվ․ պիտի ապրել արծվի, ոչ թե մողեսի պես Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մյուս նախագահների մոտ չեմ գնացել, ստում են. Սրբազան (տեսանյութ) Հայտնի է դարձել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբըՄեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա 8 համարի ներքո
Տնտեսություն

Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-մարտ ամսիներին։

Այսպես՝

ՀՀ տնտեսական ակտիվության աճը շարունակում է մնալ բավական բարձր՝ պայմանավորված լինելով, սակայն, ժամանակավոր և ոչ կայուն երևույթներով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին կազմել է 15.3%, իսկ հունվար-մարտ ամիսներին՝ 14.3%՝ առավելապես պայմանավորված լինելով ոսկերչական գործունեության ծավալների աճով: Վերջինս, սակայն, կախված է արտաքին, դժվար կանխատեսելի երևույթներից, հետևաբար կարող է կտրուկ դադարել՝ էապես փոխելով մակրոտնտեսական ցուցանիշների պատկերը: 

Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում իրական խնդիրները մնում են ստվերում: Վերոհիշյալ ժամանակավոր գործոնի արդյունքում տնտեսական բարձր ցուցանիշների արձանագրման վտանգներից մեկն էլ այն է, որ կարող են ստվերում մնալ տնտեսության իրական խնդիրները: Մասնավորապես, արդյունաբերության և արտահանման պատմականորեն բարձր ցուցանիշների պայմաններում և՛ արդյունաբերության, և՛ արտահանման մասով առկա են էական խնդիրներ: Անկումներ են գրանցվում այնպիսի ենթաճյուղերում, ինչպիսիք են սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունները, ընդ որում, անկման տեմպերը բավական բարձր են և կայուն: Սա ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսության մրցունակությունը նվազել է:

Հարկային եկամուտները շարունակում են աճել տնտեսության աճից դանդաղ տեմպերով: 2024թ. հունվար-մարտին հարկային եկամուտների աճը կազմել է 8.5%, իսկ համադրելիության բերելու (եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը՝ 2023թ. ցուցանիշներում ներառելու) դեպքում աճը կազմում է 5.8%: Ավելին, բյուջեով պլանավորվածի համեմատ առաջին եռամսյակի հարկային եկամուտները թերակատարվել են շուրջ 43.0 մլրդ դրամով: Այս իրավիճակը մատնանշում է այն, որ տնտեսական աճ ապահովող գործառույթները համապատասխան չափով չեն հարկվում, ինչը կարող է հանգեցնել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի անկմանը:

Պետական բյուջեի կատարումը ընդհանուր առմամբ էականորեն շեղվել է պլանից: 2024թ. առաջին եռամսյակում գրանցվել է նախնական պլանի համեմատ հարկային եկամուտների էական թերակատարում: Սակայն ծախսերի մասով նույնպես առկա են անհամապատասխանություններ: Մասնավորապես, արձանագրվել է ընթացիկ ծախսերի թերակատարում՝ շուրջ 15.9%-ով, և կապիտալ ծախսերի գերակատարում՝ շուրջ 35.8%-ով: Իհարկե, կապիտալ ծախսերի աճը դրական երևույթ է, եթե այն ուղղված է տնտեսության ներուժի բարձրացմանը (ինչը տվյալ պարագայում միանշանակ չէ), սակայն այն եկամուտների ցածր աճի և ընթացիկ ծախսերի թերակատարման պայմաններում կարող է վտանգավոր լինել: Միևնույն ժամանակ, ծախսերի պլանավորված մակարդակներից շեղումները նվազեցնում են բյուջետային կարգապահությունը՝ առաջացնելով հարկաբյուջետային կայունության ռիսկեր: