Միայն Սերժ Սարգսյանի հեռացումով ոչինչ չենք փոխի, պետք է դատական համակարգը մաքրվի. սպանված զինվորի հայր (վիդեո)
Խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, շարունակում է պնդել, որ իր որդուն սպանել են։
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ տղան զորակոչվել է բանակ 2011 թվականին։ 2012-ից տեղափոխվել է Մարտակերտ, ծառայել ԼՂ բանակում: Սակայն այդպես էլ չի վերադարձել տուն:
2013-ի հուլիսի 30-ին Արամի դին հայտնաբերվել է դիրքերում՝ հրազենային վնասվածքով: Արմանի ծնողներին հայտնել են, թե իրենց որդին ինքնասպան է եղել, բայց նրանք չեն հավատում այդ վարկածին ու պնդում են, որ որդուն սպանել են:
Այժմ նա ուզում է արդար դատավարություն իրականացնել ու պատժել որդուն սպանողին։
Նա գործը կոծկելու մեջ մեղադրում է դատախազությանը։
«Հնարավո՞ր ա, որ 22 տեղից դանակի հարված ստանան ու ինքնասպանություն լինի․․․․Մենակ Սերժ Սարգսյանի հեռացումով՝ ոչինչ չենք փոխում, պետք է նաև դատական համակարգը մաքրվի, եթե չեն մաքրում՝ ոչինչ չենք փոխում․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում