«Ռոսսելխոզնադզորը» թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 1-ից թույլատրել է Թուրքիայից առանց սահմանափակումների լոլիկների ներկրումը ՌԴ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ներկրումները թույլատրվում են բանջարեղենի արտադրատարածքից` առանց լոլիկի ցեց հիվանդության: ՌԴ և Թուրքիայի սահմանին համատեղ ֆիտոսանիտարական վերահսկողություն է սահմանվելու ներկրվող լոլիկի նկատմամբ:
Ներկրումները տեղի են ունենալու գործող քվոտաների շրջանակներում մինչև 50 հազար տոննայի սահմաններում: 2017թ-ի նոյեմբերի 1-ին քվոտաների շրջանակներում Թուրքիան ՌԴ է արտահանել 17 հազար տոննա լոլիկ:
Ի դեպ, մինչև վերջերս ՌԴ կարող էր լոլիկ արտահանել թուրքական 20 ընկերություն:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն արգելել էր Թուրիքիայից բանջարեղենի ներկրումը 2016-ի հունվարի մեկից` ռուս կործանիչի հետ կապված միջադեպից հետո: Թուրքիայի ներողությունից հետո ՌԴ արգելանքը կամաց-կամաց հանեց, բացի լոլիկներից, իսկ 2017-ի նոյեմբերի մեկից երկար բանակցություններից հետո թույլատրվեց 50 հազար տոննա լոլիկի ներկրումը ՌԴ: