Երկու մարզպետ հրաժարական է ներկայացրել
ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները: Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն երեկ հայտարարություն էր տարածել իշխանական կոալիցիան լքելու մասին:
ՀՅԴ-ից նշել էին, որ քաղաքական ներկա իրավիճակում ճիշտ է համարում դադարեցնել իշխանական կոալիցիային իր մասնակցությունը: