Գագիկ Ծառուկյանը Բնապահպանության նախարարությանը տրանսպորտային 10 միջոց է նվիրել
Կառավարությունն ընդունել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ձեռք բերած 42 մլն դրամ (մոտ 87 հազար դոլար) ընդհանուր արժեքով տրանսպորտային 10 միջոցի նվերը: Համապատասխան որոշման նախագիծը հավանություն է ստացել կառավարության այսօրվա նիստում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գույքը կհատկացվի Բնապահպանության նախարարության Բնության և ընդերքի պաշտպանության տեսչական մարմնին՝ բնության պաշտանության և ընդերքօգտագործման ոլորտում հսկող գործառույթներն ավելի արդյունավետորեն կատարելու համար: