ԱԺ-ում աքլորակռվի էին բռնվել գեներալների «ախրաննիկները»
Երեկ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանում կերուխումի մասնակցած ու լավ հարբած գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն այսօր` ապրիլի10-ին, խումհարի մեջ ներկայացել էին Ազգային ժողով` իբրև թե մասնակցելու հերթական քառօրյային:
Սակայն արի ու տես, որ գեներալներն, իրենց սովորության համաձայն՝ չմասնակցեցին ո՛չ նիստին, ո՛չ հարցերի քննարկմանը:
Կոճակը սեղմելուց և գրանցվելուց հետո նրանք իջան իրենց աշխատասենյակներ, որտեղ, պարզվում է, կրքերը թեժացել են և տարածվել անգամ գեներալների անվտանգությունն ապահովող երիտասարդների վրա:
Գեներալներից մեկի աշխատասենյակում միմյանց հետ աքլորակռվի են բռնվել նրանց «ախրաննիկները»՝ ՀՀ թիվ մեկ օրենսդիր մարմինը դարձնելով «ռազբորկաների» տարածք:
Հետաքրքիր է, որ նրանց չի խանգարել անգամ շեֆերի ներկայությունը և իրենց գտնվելու վայրը: ԱԺ միջանցքներում շեֆերի շուքի տակ «բեսպրիդել» շրջող «ախրաննիկները» հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել և հարձակվել միմյանց վրա: