Հարութ Սասունյանը պարգևատրվեց «Ոսկե գրիչ» մրցանակով
«Կալիֆորնիա Կուրյեր» շաբաթաթերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը Հայաստանի ժուռնալիստների միության կողմից պարգևատրվեց «Ոսկե գրիչ» բարձրագույն մրցանակով: Հարութ Սասունյանն այդ պարգևին արժանացել է լրագրողական բարձր արհեստավարժության և իր խմբագրած «Կալիֆորնիա կուրյեր» թերթում հայությանը հուզող հարցերի շուրջ խմբագրական բազմաբովանդակ հոդվածների հրապարակման համար:
Նկատենք, որ Հարութ Սասունյանն իր լրագրողական գործունեությունն սկսկել է 33 տարի առաջ: Հետաքրքիր զուգադիպությամբ` նա «Ոսկե գրիչ»-ի 33-րդ մրցանակակիրն էր:
«33 տարի մտածել եմ, որ իմ գրածները միայն ես եմ կարդում, պարզվում է էլի կարդացողներ կան: Այս մրցանակն իր համար հաճելի անակնկալ էր:»,- ասաց հրապարակախոսն ու հավելեց, որ 1 նյութ գրելու համար ծախսում է 17 ժամ: Կարևորը միայն այն չէ, որ նյութը հրապարակավի, կարևոր է նաև, որ այն ասելիք ունենա, ուղորդի խնդրի լուծման: