Մինչև մայիսի 18-ն էլեկտրաէներգիայի գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո, էլեկտրամատակարարումը կդադարեցվի. ՀԷՑ-ը զգուշացնում էԻրենց ամենից շատ մտահոգում է «լափամանից կտրվելը», թե չէ՝ ի՞նչ հայրենիք, երկիր կամ պետություն... «Փաստ»
Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանն ազատ են արձակվել
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրումըՈստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված լրագրողը համարվել է տուժող ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել Տպավորություն են ստեղծում՝ այդ 25 հա հողերը եղել են Ադրբեջանի հսկողության տակ, հիմա անցնում են մեզ Թուրքիան և Ուկրաինան քննարկել են հացահատիկի գործարքի վերսկսումըՀենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը ՀՀ-ն շահագրգիռ է ընդարձակել իր ներդրումը կլիմայի փոփոխությամբ առաջացող խնդիրների լուծման ջանքերում Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան «հարաբերությունների կարգավորման» վերջին զարգացումները Կինը, ամուսնուց գաղտնի, պահարանից գողացել է 1.2 մլն, 3.200 դոլար, 20 հզ․ ռուբլի, ոսկյա զարդեր «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ ԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆ Պատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և Կոպենհագեն Առաջ ենք գնալու մինչև ճշմարտության հաղթանակ, ես ձեզ ստերով չեմ կերակրի, ինչ կա, այն էլ ասում եմ (տեսանյութ) ԱԳՆ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել են «ՀՀ-ում ընթացող բարեփոխումները» Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Ոնց որ 3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել, «Շամշադինի բարբառով» թեզեր ունեմ, մորուքս էլ 30 տարվա է (տեսանյութ) Բագրատ Սրբազանը զանգեց Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանին. «Մարդկանց գումար են առաջարկել» (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ կանեն Սրբազանի ղեկավարած շարժումն ընդվզում է և արդարացված է. ՀԱԿ Սա մինի կապիտուլիացիա է, ոչ թե սահմանազատում, շատերն են միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին (տեսանյութ) ԿԳՄՍՆ-ն ԱՊՀ երկրներում ընկերության հետ քննարկել է մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարը 2 օրից կհայտարարեմ, թե ինչ է տեղի ունենալու, և ով ու ինչ պարտականություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 150-ից ավելի դասախոսներ միացան Բագրատ Սրբազանին, նրանք համաձայն չեն ապօրինի սահմանազատմանը (տեսանյութ) Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում Սրբազանը Նեմեսիսի արձանի մոտ հանդիպում է դասախոսների հետ․ ՈՒՂԻՂՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Ավարտվեց առերես հարցաքննությունը, Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ․ փաստաբան Մեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ Մանուկյան Մայիսի 20-ին 7 ժամով կհոսանքազրկվեն որոշ հասցեներՀրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունըԶելենսկին հետաձգում է ընտրությունները՝ վախենալով, որ չի ընտրվի«․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրելՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ. Արտակ ԲեգլարյանՓոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգումՀռոմի Ֆրանցիսկոս Պապը 2025-ին կլինի ԹուրքիայումԵվ ինչպե՞ս է ՄԻՊ-ը լուծում խնդիրը` վազելով գնում է ԱՄՆ դեսպանից «սըփոռթ» բերելու, Էդ էն նույն «դոբռոն» ա. Կարեն Վրթանեսյան (լուսանկար)«Նոան» առաջարկել է փոխել «Փյունիկի» հետ հանդիպման մրցավայրն ու ժամը ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը
Հասարակություն

Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են

Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին, գրում է «Սիվիլնեթ»-ը:

Մայիսի 2-ի վաղ առավոտյան սև բերետավորները Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման ենթարկեցին բողոքի ցույց անող 30 կիրանցցու։ Ավելի ուշ ազատ արձակված կիրանցցիները բողոքեցին, որ ոստիկանությունը իրենց բերման է ենթարկել՝ ուժ գործադրելով։ Նրանք ցույց են տվել ստացված վնասվածնքերը։ Ոստիկանության գործողությունից նաև տեսանյութ տարածվեց։ Այնուհետև ոստիկանությունը փակեց Կիրանց տանող ճանապարհը՝ գյուղի մուտքը սահմանափակելով միայն Կիրանցում գրանցվածների համար։

Հ1-ի «Լուրեր»-ի՝ մայիսի 2-ի գլխավոր թողարկման մեջ կարճ անդարդարձ կա այս իրադարձություններին, որում ներկայացվում են միայն պետական մարմինների հերքումները, թե ճանապարհը փակվել է Կիրանցում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար, իսկ մարդկանց բերման ենթարկելիս նրանց նկատմամբ բռնություն չի գործադրվել։

Բերման ենթարկելու կադրերը, բերման ենթարկվածների պնդումները, Կիրանցում բողոքի ցույց անող այլ քաղաքացիների հայտարարությունները, շարունակվող ցույցերը չեն հայտնվել հանրային համարվող «Հանրային հեռուստաընկերության» եթերում։ Ի դեպ, «Առաջին ալիքը» մայիսի 1-ին ստացավ հանրապետական սփռման թույլտվություն։

«Առաջին ալիքը» նման մոտեցում դրսևորում է Տավուշում բողոքի ցույցերի սկզբից ի վեր։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, ցույցերը մատուցանվում են ոչ ամբողջական, գերակշռում են իրավապահ մարմինների հայտարարությունները, չեն ներկայացվում շարժման առաջնորդների ելույթները և այլն։

Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ռեպորտաժներ պատրաստելու, բողոքող կամ նույնիսկ չբողոքող տավուշցիների հետ խոսելու և նրանց մտահոգությունը ներկայացնելու համար։

Ի՞նչ է հայտնում Հանրայինը

Առհասարակ, որևէ թողարկման մեջ Հանրայինը հստակ չի նշում Տավուշում օրեր շարունակ ընթացող ցույցերի մասին։

Դիտարկվող ժամանակահատվածի թողարկումներում միայն մեկ անգամ է նշվում, որ Տավուշում բողոքի ցույցերը համակարգում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մյուս դեպքերում քանիցս նշվում է, որ ցույցերը համակարգում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանցից որևէ մեկի հետ այս ընթացքում որևէ հարցազրույց չի եղել։

«Լուրեր»-ի անդրադարձները ցույցերին հիմնականում հաղորդման երկրորդ հատվածում են այն պարագայում, երբ տավուշյան ցույցերը երկրի գլխավոր իրադարձությունն են։

23։50-ից Լուրեր 21:00 | Մեր առաքելությունը ՀՀ-ն ազատ, զարգացած և անվտանգ պետություն կայացնելն է. վարչապետ

Հ1-ը հատվածական է ներկայացրել նաև «Երկրապահ կամավորականների միության» մեքենայի հետ կապված երկու միջադեպերը։ Ըստ ցույցի մասնակիցների՝ ապրիլի 21-ին ԵԿՄ մեքենան ընթացել է (տեսանյութ) իրենց ուղղությամբ, ինչից հետո բախումներ են սկսվել։ «Լուրեր»-ը, սակայն, ներկայացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահանգն Ալեքսանյանի ֆեյսբուքյան հրապարակումը, որտեղ պատգամավորն ասում է, թե «Երևանից գնացած խումբը տեղում սահմանապահ ծառայություն իրականացնող Երկրապահ կամավորականների միության մեքենան է ջարդել»։ «Լուրեր»-ի ուշադրությունից դուրս է մնացել այն պահը, երբ ԵԿՄ-ի վարորդը մեքենայի վրայով ցատկում է ցուցարարների վրա։

Ապրիլի 23-ին նույն մեքենայի, նույն վարորդով մասնակցությամբ երկրորդ միջադեպի մասին «Լուրեր»-ում ներկայացվել էր Քնչական կոմիտեի հայտարարությունը, որ մեքենան փորձել է անցնել ճանապարհը, վիճաբանություն է սկսվել ցուցարարների միջև, որից հետո ցուցարարները սկսել են փայտերով հարվածել մեքենային։ Լրատվական թողարկման ժամանակ չի նշվում նաև, որ, ըստ ցուցարարների, մեքենան է մխրճվել ցուցարարների մեջ։ Մեքենան պատկանում է Երկրապահ կամավորականների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ Յուրա Հարությունյանին։ Նա հաստատել է, որ ինքն է «ուժ գործադրել ու բացել ճանապարհը»։

Այսպիսով, արդեն տասն օրից ավելի է, ինչ Տավուշում, այլ մարզերում և Երևանում հավաքներ են ընթանում, ճանապարհներ փակվում, բայց Հանրայինի «Լուրերի» գլխավոր թողարկումը հավաքներին անդրադառնալիս մեծամասամբ ներկայացնում է իրավապահ մարմինների հայտարարությունները, իսկ Տավուշի բնակիչների հետ չի զրուցում` հասկանալու նրանց մտահոգությունները։

Մանրամասները` հղմամբ: