Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծ, որում խոսվում է նոր տեսակի ոստիկանության՝ համայնքային ոստիկանության ստեղծման մասին։ Նախագծում նշվում է, որ այն իր կառուցվածքով նման է լինելու պարեկային ոստիկանությանը։
«Ունենալով նպատակ՝ շարժվել պրոֆեսիոնալ և մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով, մոտեցում է ձևավորվել՝ մարզային մակարդակում, ինչպես նաև Երևան քաղաքում ունենալ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվեն համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներին վերաբերող գործառույթները, ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը և այլ օժանդակ գործառույթներ»,- ասված է նախագծում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում