Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմովՓաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «կալանքի» ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով (ֆոտո)
«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մինչև մայիսի 18-ն էլեկտրաէներգիայի գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո, էլեկտրամատակարարումը կդադարեցվի. ՀԷՑ-ը զգուշացնում էԻրենց ամենից շատ մտահոգում է «լափամանից կտրվելը», թե չէ՝ ի՞նչ հայրենիք, երկիր կամ պետություն... «Փաստ»
Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանն ազատ են արձակվել
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրումըՈստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված լրագրողը համարվել է տուժող ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել Տպավորություն են ստեղծում՝ այդ 25 հա հողերը եղել են Ադրբեջանի հսկողության տակ, հիմա անցնում են մեզ Թուրքիան և Ուկրաինան քննարկել են հացահատիկի գործարքի վերսկսումըՀենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը ՀՀ-ն շահագրգիռ է ընդարձակել իր ներդրումը կլիմայի փոփոխությամբ առաջացող խնդիրների լուծման ջանքերում Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան «հարաբերությունների կարգավորման» վերջին զարգացումները Կինը, ամուսնուց գաղտնի, պահարանից գողացել է 1.2 մլն, 3.200 դոլար, 20 հզ․ ռուբլի, ոսկյա զարդեր «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ ԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆ Պատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և Կոպենհագեն Առաջ ենք գնալու մինչև ճշմարտության հաղթանակ, ես ձեզ ստերով չեմ կերակրի, ինչ կա, այն էլ ասում եմ (տեսանյութ) ԱԳՆ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել են «ՀՀ-ում ընթացող բարեփոխումները» Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Ոնց որ 3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել, «Շամշադինի բարբառով» թեզեր ունեմ, մորուքս էլ 30 տարվա է (տեսանյութ) Բագրատ Սրբազանը զանգեց Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանին. «Մարդկանց գումար են առաջարկել» (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ կանեն Սրբազանի ղեկավարած շարժումն ընդվզում է և արդարացված է. ՀԱԿ Սա մինի կապիտուլիացիա է, ոչ թե սահմանազատում, շատերն են միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին (տեսանյութ) ԿԳՄՍՆ-ն ԱՊՀ երկրներում ընկերության հետ քննարկել է մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարը 2 օրից կհայտարարեմ, թե ինչ է տեղի ունենալու, և ով ու ինչ պարտականություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 150-ից ավելի դասախոսներ միացան Բագրատ Սրբազանին, նրանք համաձայն չեն ապօրինի սահմանազատմանը (տեսանյութ) Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում Սրբազանը Նեմեսիսի արձանի մոտ հանդիպում է դասախոսների հետ․ ՈՒՂԻՂՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Ավարտվեց առերես հարցաքննությունը, Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ․ փաստաբան Մեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ Մանուկյան Մայիսի 20-ին 7 ժամով կհոսանքազրկվեն որոշ հասցեներՀրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունըԶելենսկին հետաձգում է ընտրությունները՝ վախենալով, որ չի ընտրվի«․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրելՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ. Արտակ ԲեգլարյանՓոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում
Մամուլ

Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դատավորների ընդհանուր ժողովը, որը կայացել էր՝ ԲԴԽ անդամ ընտրելու, ընթացել է հանձնաժողովի նոր՝ կասկածելի անդամների պայմաններում ու դատավորների շրջանում խիստ մտահոգությունների տեղիք տվել։ Բանն այն է՝ քվեարկության արդյունքները հաշվարկող հանձնաժողովի անդամները դատական համակարգից են լինում՝ ճանաչված, հեղինակություն վայելող դատավորներ, որոնք ողջ դատական համակարգի կողմից համարվում են որպես հանձնաժողովի սկզբունքային անդամներ. սակայն երեկ հանձնաժողովի հեղինակավոր դատավոր անդամները փոխարինվել են դատական համակարգի կողմից ճանաչում չունեցող դատավորներով։ Արդյունքում՝ այս հանգամանքը կասկածների տեղիք է տվել, որ սկզբունքային անձանց նորերով փոխարինելը, միգուցե, նպատակ է ունեցել ներսում քվեարկության հաշվարկների վրա ազդել կամ, այսպես ասած, «թվեր նկարել»։

Նշենք, որ ԲԴԽ անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը:
 
Դատավոր Արմեն Դանիելյանը հանրության մեջ աչքի ընկավ՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով: Եվ, առհասարակ, Արմեն Դանիելյանը սովորություն ունի անկատար չթողնել որեւէ ՔՊ-ականի ցանկություն:
 

Առանց անձի մասին լսած լինելու, նրա իրավունքն ապահովելու՝ մարդուն կալանավորելու պրակտիկան Արմեն Դանիելյանը շարունակեց կիրառել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը նրան ԱԺ ամբիոնից հիշեցրեց, թե ինչպես առանց իրեն լսելու կալանք իրականացրին: Արթուր Սարգսյանի վերաբերյալ կայացրած կալանքի որոշումն Արմեն Դանիելյանի համար դարձավ կարգապահական վարույթ հարուցելու թեմա, ԲԴԽ-ն, սակայն, 2022թ. մայիսի 12-ին, իհարկե, մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:

Սա էլ դեռ քիչ չէ, 2023 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկմանը հաջորդած դատավորի ընտրությունը շառաչուն ապտակ էր քծնանքի ճամփան բռնած ուժային կառույցների եւ դատական իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:

Դատավոր Արմեն Դանիելյանը, որ արդարադատությունը մերժելով, Նիկոլ Փաշինյանի իշխանության աչքին բարձրանալու համար վճիռներ էր կայացնում, ինքը մերժվեց ՔՊ-ի կողմից: Եվ դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանի նկարով ոգեշնչվող Կարեն Անդրեասյանն ինչպես կընդունի նրա՝ ԲԴԽ գնալը»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում