Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական բեռնատար է պայթել«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում«Беспредел» կինոյի սցենարը պատրաստ է․ Անուշ ՊողոսյանՈչ թե Իրական Հայաստան այլ Իրական Փաշինյան․ Վլադիմիր ՄարտիրոսյանԱլյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱռաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչԴեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատներում նախապատրաստվում են աշխատակազմի կրճատմանԹույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, բոյկոտեք. տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ ուսանողների շրջանումԱնկարայում էլ են թանկացրել տրանսպորտի ուղեվարձը97 համարի վարորդն իրեն ագրեսիվ է դրսևորելՍտում են, թե գույքահարկի բարձրացումով քաղաքացին հարստանում է․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Թուրքիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների ծեծկռտուքի պատճառովԱլյասկայում գրանցվել է հերթական երկրաշարժըԱրզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոցԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբՓորձում են մարդկանց մոտ ձևավորել թյուր կարծիք, թե արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը. Արշավիր ՂարամյանԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնովԼեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունըՓաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև՝ ապագան. Վարդան Օսկանյան
Բաքվում այսօր շարունակվելու է հայ գերիների դեմ շինծու դատական նիստը
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ․ ՊԵԿ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը
Ո՞վ է «գազազեցրել» վարորդներին․ ի՞նչ հրահանգ են նրանք ստացելՓետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյունԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան ԱրաբիայումԵՄ-ն անտեսում է Հայաստանին. սա հերթական բլեֆն է․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնումՓաստաբաններին նեղն են գցումՄեսի՞ջ է, թե՞ տգիտությունԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը չի կարողացել հասնել ՄյունխենԱվինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով«Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»«Մերսի քեզ, Ավինյան Տիկո...». համազգային չհայտարարված «սուգ է»․ «Իրավունք»Ադրբեջանցի սահմանապահները հետևում և գրանցում են Հայաստանում ԵՄ դիտորդների տեղաշարժըԳյումրիում ընդդիմադիր թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին․ «Իրավունք»Դատարանը Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու նրան վճարել 1․130․000 դրամԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ»Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է«Կլանային պատերազմ հրահրողները թուրքից սերված մարդիկ են՝ մեզանից հեռու»․ «Իրավունք»Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՔննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը թերահավատորեն է մոտենում Թիկնիզյանի ապագային Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնել Մյունխենում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի Ուջան գյուղի տարածքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Չինաստանն առաջարկել է Պեկինում անցկացնել Պուտին-Թրամփ հանդիպումը
Տեսանյութ

«Եկեղեցի չզբաղվել политика»․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վախենո՞ւմ է, թե՞ պարզապես անսկզբունքային է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն որերորդ անգամ, բարձր ամբիոնից հայտարարում է, թե՝ «եկեղեցի չզբաղվել политика»․․․

 «Ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ։ Չպետք է եկեղեցին զբաղվի     քաղաքականությամբ»․․․

Այսպես է արտահայտվել Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում:

Հիշեցման կարգով նկատենք, որ վերջերս էր շրջանառվում Ալեն Սիմոնյանի այն դիրքորոշումը, ըստ որի` նա շատ կարևոր է համարում եկեղեցու մասնակցությունը քաղաքական իրադարձություններին․․․

Այս տեսանյութն արվել է 2018 թվականին ծավալված այն իրադարձությունների ժամանակ, որը գործող իշխանությունն անվանել է «թավշյա հեղափոխություն»։

Թեև այսօր այս տեսանյութը չէ, որ պետք է թարմացնի ԱԺ նախագահի հիշողությունը, ու Սիմոնյանը շատ լավ գիտի, թե ինչ է ասել այդ օրերին, սակայն նա այսօր նույն դիրքորոշումը չի արտահայտում այն պարզ պատճառով, որ, ուղիղ իմաստով, վախենում է։ Նա փորձում է իրեն համոզել ու մյուսներին վստահեցնել, թե իբր՝ եկեղեցու այս քայլը հակաքրիստոնեական է, քանի որ շատ լավ գիտի՝ իշխանությունները գալիս ու գնում են, իսկ եկեղեցին այն զորավոր ուժն է և արժեքը, որի կողքին ժողովուրդը կանգնում է՝ անկախ իշխանությունների փոփոխություններից։

Եթե այդպես չէ, ապա ինչպե՞ս ստացվեց, որ 2018-ին, երբ հազարավոր մարդիկ փողոցում էին, շատ կառույցներ, օբյեկտներ, հասարակական ու քաղաքական ուժեր շարժմանը միացան միայն այն ժամանակ, երբ փողոցում քայլելիս տեսան նաև հոգևորականներին։ Ալեն Սիմոնյանը շատ լավ է հիշում դա, ու գիտակցում է, թե ինչ ու ինչու է ասում:

Ու, ինչպես Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ Սրբազանն է արդարացիորեն նկատում, եկեղեցին երբեք չի խաբել իր ժողովրդին ու միշտ նրա կողքին է եղել։

Ալեն Սիմոնյանը գիտի, որ ժողովուրդն այնտեղ է, որտեղ եկեղեցին։ Ու որպեսզի ժողովրդին վանի ու հետ կանգնեցնի շարժմանը միանալու «գայթակղությունից», փորձում է էժանագին հնարքներով մանիպուլիացնել հասարակությանը՝ մեջբերելով Աստվածաշունչն ու հայտարարելով, թե՝ «եկեղեցին իր գործը թողած՝ զբաղվում է առևտրով»։

                                 «Աստվածաշնչում էլ է ասվում՝ իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ։ Քաղաքականությունն առևտուր է»․․․ 

Իր խոսքերը համապատասխան լսարանին տեղ հասցնելու համար, նա խոստովանեց, որ իրենք էլ են այսօր զբաղվում քաղաքական առևտրով, բայց պնդեց, որ եկեղեցու միջամտությունը քաղաքական անցուդարձին՝ անընդունելի է համարում։

Իսկ քանի որ արդեն վերոգրյալով հիշեցրինք Ալեն Սիմոնյանի` տարիներ առաջ հայտնած դիրքորոշումը, ուստի պարզ է դառնում, որ ոչ միայն նա, այլև բոլոր մյուս քպականներն իսկապես վախեցած են շարժման թափից։ Վերջիններս էլ իրենց հերթին, կարծես թշնամաբար, փորձում են ամեն կերպ նսեմացնել եկեղեցու դերն ու վարկաբեկել Բագրատ Սրբազանին։

Իհարկե, իշխանական մեծամասնության ներկայացուցիչները կարող են պնդել, թե չեն վախենում ու ամեն օր իրենց համոզել, թե՝ շարժումը շուտով կմարի, բայց իրականում նրանք, մեկը մյուսին հաջորդող հիստերիկ հայտարարություններով, հակառակն են ապացուցում։

Դա իր հերթին:

Մյուս կողմից էլ, եթե Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ոչ թե վախերի հետևանք է, այլ նա իսկապես հենց այդպես է մտածում, ուրեմն այս դեպքում ավելի վատ է, քանի որ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահն անսկզբունքային է․․․

Հիմա Ալեն Սիմոնյանն ինքը պետք է որոշի՝ վախենո՞ւմ է, թե՞ պարզապես շարքային անսկզբունքային է։

Արմինե Մկրտումյան