«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում (տեսանյութ) Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Դանիելյան Քանի սրանք իշխանության են, «դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են ՀՀ ինքնիշխանությունը. Աբրահամյան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացներըՀայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Միրզոյանը կարևորել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու հարցում Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշումը
Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է արգելված զենք կիրառելու մեջՏավուշում իրականացվում է հանուն թուրքի օպերացիա՝ հայ ոստիկանը ռեժիմի թելադրանքով թուրքի համար ճանապարհ է բացում․ ԶոհրաբյանԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը1300-ից ավելի ուսուցիչներ կան համակարգում, որոնք դեռ չեն համապատասխանում օրենքի պահանջներին․ Ժաննա ԱնդրեասյանՔրեակատարողական ծառայողների աշխատվարձը կբարձրանա
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
46-ամյա տղամարդը կալանավորվել է Հրազդանի կիրճում սպանության գործովԿիրանցիների նկատմամբ իշխանության կողմից իրականացված գործողությունները նման են պետական ահաբեկչության. Պետրոսյան (տեսանյութ)Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)«Մեր դրոշը ծածանվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի»․ ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված շուրջ 106000 անձի, ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն կտրամադվի՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով
Ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am
Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա՝ ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ․ Փաշինյան
Այ սենց որ կազմակերպված մեր սահմանը պահեիք` թուրքը մեր սահման չէր մտնի. Գառնիկ Դանիելյանը` Կիրանցը շրջափակած ոստիկաններին (տեսանյութ)
«Կարար ասեր՝ խեղճ կնայենք, չեն կրակի»․ նստացույց անող դիպուկահարը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Այն, ինչ կատարվում է Կիրանցում, տեսնելու ենք հայաստանյան այն բնակավայրերի ուղղությամբ, որտեղ իշխանությունները շարունակելու են ադրբեջանական օրակարգով «սահմանային ճշգրտումներ իրականացնել»ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ հայտարարությունըՄենք չենք ուզում հասնել այն մակարդակին, որ քաղաքացիները ինքնադատաստանի մեխանիզմի անցնեն․ Արծվիկ ՄինասյանՀամալսարաններում իրազեկման ակցիաներ են (տեսանյութ)Վրաստանում հայտնել են հոսպիտալացված ցուցարարների մասինՍյուն են տնկում, որ ոչ մի կողմ հարձակվելու պատճառ չունենա, սյունը դրա համար ա․ Սանոսյան (տեսանյութ)
Կիրանցը՝ շրջափակման մեջ (տեսանյութ)
Ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա՝ քաղաքացուն և ոստիկանին պաշտպանելու համար․ Փաշինյան (տեսանյութ)Վաշինգտոնում ցուցարարները հավաքվել են ի պաշտպանություն ՊաղեստինիԱդրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ«Ալիևին մի օգնեք, մեր գյուղերը պահեք, Բաքվին ծառայող «մլիցա» մի՛ եղեք»․ ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)Գյուղը դատարկվում ա, կտոր-կտոր հայրենիքը հանձնեցիք. Գառնիկ Դանիելյանը` ոստիկաններին (տեսանյութ)Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (տեսանյութ)Խորհրդարանական ընդդիմությունը դիմում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին` փակ հանդիպման հրավերով (տեսանյութ)Ոստիկանի համազգեստ հագած այս հայորդիներն արդյոք գիտակցո՞ւմ են, որ մասնակցում են իրենց հայրենակիցների արյունով պահված կենսական տարածքները՝ նոր սպանդի պատրաստվող թշնամուն հանձնելու դավաճանությանը. Արտակ ԶաքարյանՉափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին․ Լևոն Քոչարյանի օգնականն ասել է՝ ինչպես է տեղի ունեցել իր և Civic.am-ի լրագրողի մասնակցությամբ միջադեպը (տեսանյութ)Այն ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում․ Սուրեն ՊետրոսյանԿեղտոտ գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին. ՄարուքյանԳեղարքունիքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համարԹբիլիսիում ցուցարարները լքել են խորհրդարանի դիմացի տարածքըԳառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներինԳուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է «Մեծ յոթնյակի» հայտարարությանը՝ խիստ ողջունելի համարելով փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի՝ Ադրբեջանին ուղղված պահանջի ձևակերպումը, որը կարող է և պետք է դառնա միջազգային իրավունքի արտահայտման և գերակայման առաջին ցուցիչը։

Հայտարարության մեջ նշված է. ««Մեծ յոթնյակի» արտգործնախարարները հանդես են եկել Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչով՝ պահպանելու լիակատար հանձնառությունը խաղաղության գործընթացին։

Արտգործնախարարներն անընդունելի են համարել հետագա էսկալացիան։ Վերջիններս նաև կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը:

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների անհանգստությունը տարածաշրջանային խնդիրների առնչությամբ։ Սակայն, մենք հարկ ենք համարում հավելելու, որ Հայաստանը չէ էսկալացիայի չդիմելու հորդորի հասցեատերը, որովհետև հակամարտության պատմության ողջ ընթացքում Հայաստանը երբևէ հանդես չի եկել էսկալացիա հրահրողի դերում, ի տարբերություն Ադրբեջանի, որը կրում է բոլոր պատերազմների և սահմանային սրացումների ողջ պատասխանատվությունը։

Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ Ադրբեջանի նախագահը քանիցս հանրայնորեն շեշտել է պատերազմապաշտական իր համոզմունքների և ռազմական ուժով խնդիրների լուծման պրակտիկայի նպատակային կիրառման մասին, ինչը Ադրբեջանի հրահրումներն ու սադրանքները դարձնում է պարզապես անքննելի։

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից և անաչառ կերպով քննի, Մասնավորապես, վերջին տարիների իրողությունները։

Այնուհանդերձ, խիստ ողջունելի է փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պահանջի ձևակերպումը, որը կարող է և պետք է դառնա միջազգային իրավունքի արտահայտման և գերակայման առաջին ցուցիչը։ 2020 թ․ ի վեր Ադրբեջանը որևէ քայլ չի կատարել բռնի տեղահանվածների՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո միջազգայնորեն երաշխավորված վերադարձի ապահովման ուղղությամբ։ Փոխարենն Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղում կամայական և միակողմանի բնակեցման որևէ կերպ չվերահսկվող և իրավականորեն չհիմնավորված գործընթաց։

«Մեծ յոթնյակի» արտահայտած մտահոգությունները չպետք է սահմանափակվեն միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար բնիկ էթնիկ հայության իրավունքների վերականգնման հրամայականով։ Դրանք պետք է ընդգրկեն նաև 1988-1992 թ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության բռնի տեղահանման, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Գանձակի և հայաշատ ու հայկական այլ բնակավայրերում տեղի ունեցած կոտորածների, ջարդերի ու բռնությունների համար Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու, բռնի տեղահանված հայության իրավունքների հարցը։

Մարդկության վերջին հարյուրամյակների պատմությունն ապացուցում է, որ անպատժելիությունն ու քաղաքական ընտրանքայնությունն են սկիզբ դառնում նորանոր հանցագործությունների համար։ Ասվածի փայլուն արտահայտությունն է առնվազն վերջին մեկ դարում Ադրբեջանի կողմից հայության տարբեր զանգվածների նկատմամբ իրագործված փուլային ցեղասպանությունը, որը մինչ այժմ չի ստացել իր իրավաքաղաքական արժանի գնահատականը՝ ուղեկցող և հաջորդով բազմաթիվ հանգամանքներով հանդերձ»։