Թբիլիսիում ցուցարարները լքել են խորհրդարանի դիմացի տարածքը
Թբիլիսիում ցուցարարները լքել են հանրապետության խորհրդարանի դիմացի տարածքը, բողոքի հավաքն ավարտվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Տեղական ժամանակով ժամը 4:30-ի սահմաններում հատուկ ջոկատայինները հանրահավաքի մասնակիցներին քշել են խորհրդարանի ձախ հատվածից, որտեղ գտնվում է խորհրդարանի մուտքերից մեկը:
Ցուցարարները նախ փորձել են ներխուժել շենք, ապա հեռացել են:
Միաժամանակ Թբիլիսիի բարձրաստիճան ոստիկաններից մեկը եկել է խորհրդարան և զրուցել լրագրողների, ինչպես նաև ցուցարարների հետ։ Այս խոսակցություններից մեկից հետո բերման են ենթարկվել երկու տղամարդ, ովքեր փորձել են վիճել ոստիկանի հետ։