Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Բրյանսկի վրա
Այս գիշեր ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Բրյանսկի շրջանի Պոգարսկի բնակավայրի վրա:
Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
Նշվում է, որ հարձակման արդյունքում մի քանի անօդաչուներ խոցվել են ՀՕՊ համակարգի միջոցով: Չի բացառվում նաև, որ անօդաչուներից մի քանիսը կարողացել են խոցումներ իրականացնել:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: