Բաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ՝ անհետ կորածների որոնման հարցում․ Էլդար Սամեդով
Դրանք ոչ թե տարածքների հանձնում է, այլ մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ․ ՔՊ-ական (տեսանյութ)
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցերՎթար Արարատում. ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվելԿարծում եմ` «Քաղաքականությամբ չզբաղվող» այս «դուխով»-ական բուռունդուկին, արժե պատասխանատվության ենթարկել՝ ազգային հավաքական շահի համար պայքարող մարդկանց «շուն» անվանելու համար. Արթուր ԵղիազարյանՉի կարող աշխարհում լինել որևէ այլ խելագար կառավարություն, որը երկրի մի քանի փոքրիկ սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական սահմաններն օկուպացված են դիմացի կողմից․ Մանուկյան (տեսանյութ)Ամերիկացիները Գազայում անհապաղ զինադադար են պահանջումԿիրանցի կինը պատմում է, թե ինչպես է կիրանցեցի Գագիկ Վարդանյանը 1992թ-ի մարտի 11-ին նահատակվել «Խրեմլու»-ից արձակված գնդակից (տեսանյութ)Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները. Մինասյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄՊուտինը պլանավորում է խոշոր հարձակում. Bild2021-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ փոխել իրավիճակը, կանգնեցնել պարտության շղթան․ Արտակ Զաքարյան
Էս ո՞ւր հասանք՝ Լոռու մարզը սարքում եք սահմանային, գազամուղը տալիս եք Ադրբեջանին, որ փական դնի․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար ՎարդանյանԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկը»
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանի դեմ արշավն ուղղորդվում է իշխանության կողմից, անթույլատրելի է. Արման Թաթոյան
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարությունՈւկրաինան գիշերը հարձակվել է Ղրիմի ուղղությամբԿոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ՈւՂԻՂՌուսաստանը խոցել է Խարկովը հյուսիսկորեական հրթիռովՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմումՉինարի գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՀերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան. «Հրապարակ»«Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Լուրեր կան, որ «զղջացած» զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել. «Հրապարակ» Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում «Ժողովուրդ»Ինքնասպանության փորձ` Կիևյան կամրջիցԻ՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Ընդդիմության շարքերում առավել ռադիկալ տրամադրություններ են տիրում՝ փորձելու են փողոցի շունչը բերել ԱԺ․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անկարան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա Պուտինի այցը ԹուրքիաՔաղշինկոմիտեից հայտարարում են՝ քաղաքաշինական գործընթացները կհստակեցվեն քաղաքացիների համար
Հասարակություն

Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի

Monument Watch-ը ահազանգում է

«Ադրբեջանական CBC հեռուստաալիքի պատրաստած «Աղդամի իսլամական ժառանգությունը՝ ջնջված էջեր» տեսանյութում կեղծ, տարակուսելի և հակագիտական կողմնակալ հայտարարություններ են հնչեցվել Խաչենի (Խաչեն-Դորբաթլու) իսլամական դամբարանի մասին:

Դամբարանին անդրադարձած բոլոր հետազոտողները փաստել են նրա ճարտարապետության և արտաքին տեսքի, հարդարանքի (նկ. 1)  առնչությունները Անդրկովկասի քրիստոնեական ճարտարապետության հետ, ներկայացնելով դամբարանը որպես իսլամական և քրիստոնեական արվեստների, ոճերի յուրահատուկ մի խաչաձևում (Бретаницкий 1961, 227-228, 240): Լ. Բրետանիցկին, ով առավել մանրամասն անդրադարձել է դամբարանի ճարտարապետությանը և քանդակներին, ակնհայտ նմանություն է տեսնում այս դամբարանի և Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի-դամբարանի միջև (նկ. 2, 3): Այս նմանությունը առաջինը նկատել էր արվեստաբան Տ. Ա. Իզմայլովան (Бретаницкий 1961, 228, 232, Бретаницкий 1966, 188, դամբարանի մասին ավելի մանրամասն տե՛ս Խաչենի իսլամական դամբարանը):

Դամբարանը գիտական հանրությանը հայտնի դարձավ միայն խորհրդային տարիներին: Հուշարձանը բազմիցս հետազոտվել է, նրա մասին կան բազմաթիվ գիտական հոդվածներ, վերլուծություններ, որտեղ հուշարձանը բազմակողմանի վերլուծության է ենթարկվել: Հատկապես կարևոր է, որ այդ աշխատանքների զգալի մասը արվել են Խորհրդային Ադրբեջանի ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների կողմից և հրատարակվել են ռուսերենով: Հուշարձանի անդրադարձել են նաև ականավոր խորհրդային արվեստաբաններ, ճարտարապետներ: Կան հուշարձանի բազմաթիվ լուսանկարներ:

Ակնհայտ համարելով Խաչենի իսլամական դամբարանի և Եղվարդի սբ. Աստվածածին եկղեցու ճարտարապետական լուծումների և հատկապես քանդակային հորինվածքների նմանությունները և դամբարանի արաբերեն արձանագրության մեջ հիշատակվող ճարտարապետի անունը, ավելի քան հավանական է, որ այն կոռուցվելէ Շահիկ վարդպետի կողմից (մանրամասն տե՛ս Խաչենի իսլամական դամբարանը):

Դամբարանի կառուցման արձանագրությունը գտնվում է   մուտքից անմիջապես վերև (նկ. 2): Այն թեև բազմիցս հրատարակվել է, սակայն գրեթե բոլոր հրատարակություններում կան տարընթերցումներ՝ կապված դամբարանի ճարտարապետի և պատվիրատուի անունների հետ: Այս փաստը մատնանշում էին խորհրդային տարիներին դամբարանը հետազոտած մասնագետները: Տարընթերցումների պատճառը, ինչպես նշում է Լ. Բրետանիցկին, այն է, որ այն փորագրվել է ոչ մասնագետ կամ էլ ոչ վարժ փորագրող վարպետի կողմից (Бретаницкий 1961, 238): Խորհրդային տարիներին հրատարակված աշխատանքներում դամբարանի ճարտարապետի անունը կարդացել են որպես Շահբենզեր, Շախենզի, անգամ Շախբեգոզար (Քորթոշյան 2020, 38, Бретаницкий 1966, 195, Неймат 2011, 67): Նույն խնդիրը առկա է նաև պատվիրատուի հարցում, որի անունը կարդացվում է որպես Մուսա խոջայի որդի Կութլու, Մուսայի որդի Կատավա խոջա, Մուսայի որդի Կութլու Խվաջա (Քորթոշյան 2020, 38, Бретаницкий 1966, 195, Неймат 2011, 67): Հստակ է կառուցման տարեթիվը՝ 1314 թվական: Տարակուսելի է, որ չգիտես ինչու դամբարանի պատվիրատուի տվյալները ադրբեջանական այս հողորդուման մեջ  ներկայացվում են ադրբեջանական ազգանվան ձևով՝ օղլու վերջավորությամբ:

Տարօրինակ է, որ հայտարարվում է, թե հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի և գտնվում է վատ վիճակում: Այնինչ հուշարձանի որևիցե լուսանկարի վրա հնարավոր չէ գտնել միտումնավոր ավերման, վնասման որևէ վկայություն: Դա շատ լավ երևում է ոչ միայն վերջին 20 տարիներին արված լուսանկարներում, այլ նաև հենց ադրբեջանցիների կողմից 2020 թվականից հետո արված լուսանկարներում: Միակ բանը, ինչն աչքի է ընկնում, դա հուշարձանի պատերին և ներսում դեռևս խորհրդային տարիներին արված տասնյակ գրություններն են՝ կիրիլատառ ադրբեջաներենով: Անվնաս է դամբարանի շուրջը գտնվող մահմեդական գերեզմանոցը, տապանաքարերը: Ցանկության դեպքում կարելի էր դա նկարահանել: Առավել զարմանք է առաջացնում Րիզվանովի այն հայտարությունը, որ իբր հայերը վնասել են հուշարձանի կառուցման մասին արձանագրությունը: Այնինչ մուտքի անմիջապես վերևում այն իր տեղում է և միանգամայն անվնաս (նկ. 4): Ավելին, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հուշարձանի մոտ տեղադրվել է ցուցանակ, տարածքը հաճախ բարեկարգվել է: Միակ վնասված և ջարդվածն այստեղ հայերեն ցուցանակն է:

Խոսելով Խաչենի իսլամական դամբարանի կառուցման հանգամանքների, պատմական միջավայրի մասին՝ Հուսեյնովը 13-14-րդ դարերում տարածաշրջանում իշխող մոնղոլական խանական տոհմերը հայտարարում է թյուրքական, իսկ երկրամասի պատմությունը ներկայացնելիս այն կտրում է իր պատմական միջավայրից: Այնինչ, վրացական, պարսկական, արաբական բազմաթիվ սկզբնաղբյուրները շատ հստակ են: 13-14-րդ դարերի պարսկական աղբյուրները մանրամասն վկայում են Կուր և Արաքս գետերի միջև գտնվող ընդարձակ հարթավայրում մոնղոլական զորքերի տեղաշարժի, մոնղոլական և նրա հետ կապված ազնվական տոհմերի հանգստի, կառուցումների մասին: Խորհուրդ կտայինք հեղինակին ուշադիր կարդալ Համդուլահ Ղազվինու, Ռաշիդ ադ-Դինի աշխատանքները, ովքեր լինելով իր կողմից վկայակոչվող մոնղոլական վերնախավի պաշտոնյաները, լավագույնս են ներկայացրել ժամանակաշրջանը և բավականին հստակ տարածաշրջանը, երկրամասերը, բնակչության էթնիկ կազմը: Ցանկալի կլինի նաև կարդալ Ի. Պետրուշևսկու, Վ. Բարտոլդի հետազոտոթյունները:

Խաչենի իսլամական դամբարանը նկարագրած մասնագետները այս կառույցում կապ են տեսել իսլամական և քրիստոնեական մշակույթների մեջ: Հեղինակներից և ոչ մեկը չի փորձել պրիմիտիվացնել սելջուկյան մշակույթ, մոնղոլական շրջանի մշակույթ եզրերը, ինչպես անում է Հուսեյնովը: Այս տերմինները դիտարկվել են 11-14-րդ դարերի մշակութային, պատմական իրողությունների ներքո: Բոլորն ակնհայտ զուգահեռներ են տեսել հայկական հուշարձանների, այդ թվում և Արցախի քրիստոնեական հուշարձնների հետ: Այս աշխատանքները հրատարակված են, հատուկ հաղորդավարի համար կտեղադրենք դրանց հղումները:

Հաղորդման մեջ նշվում է, որ Աղդամի շրջանում գտնվող իսլամական դամբարանների մեծ մասը վնասված է և քանդված: Այնինչ դրանց զգալի մասը իրենց տեղում են, ինչի վկայությունը հենց ադրբեջանական կողմի լուսանկարներն են 2020 թվականից հետո»։