Ռուսաստանը խոցել է Խարկովը հյուսիսկորեական հրթիռով
2024 թվականի հունվարի 2-ին ՌԴ հարվածից հետո Խարկովում հայտնաբերված հրթիռի բեկորները պատկանում են հյուսիսկորեական Hwasong-18 սերիայի բալիստիկ հրթիռին:
Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված պատժամիջոցների մոնիտորինգի խմբի զեկույցում:
ՄԱԿ-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ հայտնաբերված հրթիռի բեկորները վկայում են ԿԺԴՀ-ի կղմից զենք մատակարարելու էմբարգոյի խախտման մասին, ընդգծվում է զեկույցում։
Գործակալության երեք պաշտոնյաներ ապրիլին մեկնել են Ուկրաինա՝ ստուգելու հրթիռի բեկորները և ոչ մի ապացույց չեն գտել, որ հրթիռը կարող էր արտադրվել Ռուսաստանի Դաշնությունում: