ԱԳՆ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել են «ՀՀ-ում ընթացող բարեփոխումները» Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Ոնց որ 3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել, «Շամշադինի բարբառով» թեզեր ունեմ, մորուքս էլ 30 տարվա է (տեսանյութ) Բագրատ Սրբազանը զանգեց Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանին. «Մարդկանց գումար են առաջարկել» (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ կանեն Սրբազանի ղեկավարած շարժումն ընդվզում է և արդարացված է. ՀԱԿ Սա մինի կապիտուլիացիա է, ոչ թե սահմանազատում, շատերն են միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին (տեսանյութ) ԿԳՄՍՆ-ն ԱՊՀ երկրներում ընկերության հետ քննարկել է մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարը 2 օրից կհայտարարեմ, թե ինչ է տեղի ունենալու, և ով ու ինչ պարտականություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 150-ից ավելի դասախոսներ միացան Բագրատ Սրբազանին, նրանք համաձայն չեն ապօրինի սահմանազատմանը (տեսանյութ) Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում Սրբազանը Նեմեսիսի արձանի մոտ հանդիպում է դասախոսների հետ․ ՈՒՂԻՂՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Ավարտվեց առերես հարցաքննությունը, Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ․ փաստաբան Մեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ Մանուկյան Մայիսի 20-ին 7 ժամով կհոսանքազրկվեն որոշ հասցեներՀրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունըԶելենսկին հետաձգում է ընտրությունները՝ վախենալով, որ չի ընտրվի«․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրելՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ. Արտակ ԲեգլարյանՓոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգումՀռոմի Ֆրանցիսկոս Պապը 2025-ին կլինի ԹուրքիայումԵվ ինչպե՞ս է ՄԻՊ-ը լուծում խնդիրը` վազելով գնում է ԱՄՆ դեսպանից «սըփոռթ» բերելու, Էդ էն նույն «դոբռոն» ա. Կարեն Վրթանեսյան (լուսանկար)«Նոան» առաջարկել է փոխել «Փյունիկի» հետ հանդիպման մրցավայրն ու ժամը ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԵկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու ավելի շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրած ամեն ինչը. ՀՊՄՀ պրոֆեսորԻ՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բելեր Ձեր հեռախոսինԳուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի (տեսանյութ)ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Նիկոլի թուրքական իշխանությունը պահող հերթական կարմիր բերետավորը նկարում սպիտակ օղակով պատկերված Ռաֆայել Բաղդասարյանն է, ոստիկանության համակարգում նրան անվանում են «վայրի շուն». Նաիրի Հոխիկյան Արևմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան
Մեզ առաջիկայում շատ լուրջ օրեր են սպասվում և, Աստծո կամոք, շատ փոփոխությունների օրեր. Գալստանյանը հորդորեց պատրաստ լինել (տեսանյութ)
Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել ենՀայաստանի Կոմկուսը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըՈւկրաինայի զինված ուժերը խուճապի մեջ են. ռուսական բանակը Խարկովի մարզի տարածքից ավելի քան 200 քկմ ազատագրել է. Խարկովի մարզի Ռուսաստանի վարչակազմի ղեկավարԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն պարզաբանել էՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան«Այս աշխատանքը կարևոր է». ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանինԱդրբեջանի ռազմական հարձակման հետևանքով աշխարհն ականատես եղավ ԼՂ բնակչության բռնի տեղահանմանը․ Միրզոյան«Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ«Իմպիչմենտի դեպքում ես կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը ցավում է երեկվա միջադեպի մասին. Armlur.am
Ովքե՞ր էին Կիրանցի հացատանը դիմակավորված «ախռանայով» «սուրճ խմող» հյուրերը (տեսանյութ)
Մենք հիմա ունենք ձախողված պետություն. Դավիթ Ափոյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 251 մլն դրամՏիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին
Մամուլ

Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ըստ պետական վիճակագրության, Հայաստանի տնտեսությունը կրկին բուռն աճի ցուցանիշներ ունի։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին կազմել է 15,3 %, իսկ տարվա սկզբից սկսած, ավելի ճշգրիտ՝ հունվար-մարտ ամիսներին՝ 14,3 %։ Ինչ խոսք, տպավորիչ թվեր են։ Այսպիսի բարձր աճ ՀՀ տնտեսությունը գրանցում էր դեռ 2022 թվականին, ինչի արդյունքում այդ տարին ամփոփեցինք 12,6 տոկոս տնտեսական աճով։ Բայց հարցն այն է, որ դրանք բառիս բուն իմաստով սոսկ թվեր են, որոնց տակ խորքային, որոշ դեպքերում՝ քողարկված խնդիրներ կան:

Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական գործոններով։ Երբ Ուկրաինայում սկսվեց պատերազմը, և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին, ռուսաստանցիների մեծ հոսք սկսվեց դեպի Հայաստան, որոնք իրենց հետ բերեցին նաև ահռելի կապիտալ՝ նպաստելով ՀՀ տնտեսության աշխուժացմանը։ Բայց ժամանակի ընթացքում նրանց մեծ մասը հեռացավ, ու Հայաստանի տնտեսական աճն արդեն անցյալ տարի սկսեց աստիճանաբար դանդաղել։ Իսկ այս տարվա առաջին ամիսների բուռն աճը պայմանավորված է ոչ թե երկրում ռելոկանտների ներհոսքով, այլ մեկ այլ հանգամանքով։ Տնտեսության կառուցվածքում մեծ չափերով աճում է հատկապես թանկարժեք քարերի ու ոսկերչական ապրանքների արտահանումը։ Ու այս իրողությունը ևս պայմանավորված է արտաքին աշխարհաքաղաքական գործոններով։

Ռուսաստանի թանկարժեք քարերի արտահանման ոլորտը, մասնավորապես ադամանդագործությունը արևմտյան երկրների խիստ պատժամիջոցների տակ է հայտնվել։ Եվ, ըստ երևույթին, ռուսական հումքը տեղափոխվում է Հայաստան, մշակվում, ապա արտահանվում արտերկիր։ Միայն տարեսկզբին 270 միլիոն դոլարի ոսկյա իրեր են արտահանվել Հայաստանից՝ 4,5 անգամով գերազանցելով անցած տարվա ցուցանիշները։ Ընդհանուր առմամբ, այս բարձր տնտեսական աճը ցույց է տալիս ՀՀ տնտեսության խոցելիությունը, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված՝ այն կարող է կտրուկ տատանումներ գրանցել, որովհետև Հայաստանը փաստացի կախված է վերարտահանման կարթից։ Մյուս կողմից էլ որոշակի կառուցվածքային խնդիրներ են նշմարվում, որոնք օրերս ներկայացրել է «Լույս» հիմնադրամը Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների մասին իր վերլուծության մեջ։

Ի մասնավորի, չնայած արդյունաբերության և արտահանման պատմականորեն բարձր ցուցանիշներին, հենց այս ոլորտներում առկա են էական խնդիրներ: Անկումներ են գրանցվում այնպիսի ենթաճյուղերում, ինչպիսիք են սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունները։ Եվ եթե չհաշվենք թանկարժեք մետաղների ու քարերի արտահանման ավելացումը, ապա կտեսնենք, որ տնտեսության մյուս բոլոր ոլորտներում արտահանման ծավալները հիմնականում կրճատվել են։ Ընդ որում, մյուս ոլորտներում ավելի քիչ է արտահանումը, քան նախորդ տարի էր։

Այսինքն, եթե թանկարժեք մետաղների ու քարերի արտահանման ուղղությամբ որոշակի անկում արձանագրվի, ապա այդ անկումը շեշտակիորեն նկատելի կլինի ողջ արտադրության և արտահանման ոլորտում։ Մյուս մտահոգիչ թեման այն է, որ հարկային եկամուտներն ավելի դանդաղ են աճում՝ ի համեմատություն տնտեսական ակտիվության ցուցանիշների։ 2024 թ. հունվար-մարտին հարկային եկամուտների աճը կազմել է 8,5 % այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում 14,3 % տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել։ Սա վկայում է այն մասին, որ հարկային եկամուտները թերակատարվել են: Ու եթե հունվար-մարտին հարկային եկամուտների որոշակի աճ էլ կա, ապա այն պայմանավորված է հիմնականում եկամտային հարկի և շահութահարկի շեմերի բարձրացմամբ։

Ստացվում է, որ տնտեսության մեջ որոշակի ստվերային հատված է ձևավորվել, որին հաջողվում է դուրս մնալ հարկային դաշտի տիրույթից։ Բացի եկամուտներից, բյուջեի ծախսային հատվածում նույնպես շեղումներ կան։ Օրինակ՝ բյուջեով նախատեսված պլանի համեմատ առաջին եռամսյակում ծախսերը թերակատարվել են: Ընդհանրապես, Հայաստանում թերակատարվում էին կապիտալ ծախսերը, բայց, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա թերակատարումը պայմանավորված է ընթացիկ ծախսերի շուրջ 15,9 % թերակատարմամբ, մինչդեռ կապիտալ ծախսերը գերակատարվել են 35,8 %-ով: Այսպիսի իրավիճակը ցույց է տալիս նաև ծախսերի անհավասարակշիռ վիճակի մասին։ Ու տնտեսության վերելքի պայմաններում տնտեսության մեջ առկա խնդիրներն այդպես էլ չեն հասցեագրվում ու համակարգային լուծումներ չեն ստանում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։