Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարությունՈւկրաինան գիշերը հարձակվել է Ղրիմի ուղղությամբԿոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ՈւՂԻՂՌուսաստանը խոցել է Խարկովը հյուսիսկորեական հրթիռովՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմումՉինարի գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՀերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան. «Հրապարակ»«Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Լուրեր կան, որ «զղջացած» զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել. «Հրապարակ» Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում «Ժողովուրդ»Ինքնասպանության փորձ` Կիևյան կամրջիցԻ՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Ընդդիմության շարքերում առավել ռադիկալ տրամադրություններ են տիրում՝ փորձելու են փողոցի շունչը բերել ԱԺ․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անկարան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա Պուտինի այցը ԹուրքիաՔաղշինկոմիտեից հայտարարում են՝ քաղաքաշինական գործընթացները կհստակեցվեն քաղաքացիների համար Սի Ցզինպինը մայիսի սկզբին կայցելի Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՀայրենիքը մեր կարիքն ունի, դավաճանը հող է հանձնում․ երիտասարդների իրազեկման ակցիան՝ մոլլում Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Մարզպետը հետաքրքրվել է՝ որքանով են Սյունիքում աջակցում արցախցիներին ծրագրերում ընդգրկելու համար Կառավարությունից հայտնում են՝ կիրանցեցիներին առաջարկել են համատեղ քննարկումով «հարցերին լուծում տալ» Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերը սահմանից հեռու են 5 կմ ԱՆ-ն հայտարարությամբ փորձում է կոծկել Կառավարության՝ սահմանազատման հարցով անթույլատրելի որոշումները Դատախազությունը չի կողմնորոշվում՝ Սրբազանին ծանր հանցագործության մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, մեր խաչը՝ հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցից հայտարարություն է հնչում․ ՈՒՂԻՂՊետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊ-ը՝ դպրոցականներին Քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր Փաշինյանի կորտեժը հեռացման կոչերի տակ հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հանդիպումից հետո, դուռը բացելու ենք՝ ադրբեջանցի տեսնենք (տեսանյութ) Կիրանցիները դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից արտասվելով․ ավարտվել է հանդիպումը (տեսանյութ) Բռունցքդ վեր, բիրտ ուժով փորձելու են բացել կամուրջը․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ)

Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին

«Տավուշը Հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժման խորհուրդը մանրամասներ է հայտնել Փաշինյանի՝ Տավուշում անցկացրած փակ հանդիպման մասին․

«Ապրիլ 17 առավոտյան անակնկալ Ոսկեպար և Կիրանց գյուղեր է ժամանել Նիկոլ Փաշինյանը՝ փակ հանդիպում ունենալով գյուղերի բնակիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել փակ ձևաչափով` առանց հեռախոսների և լրատվության ներկայացուցիչների:

Պետության գոյությանը և ամբողջ հայությանն առնչվող այսպիսի կարևորագույն հարցերին այս ձևաչափով անդրադառնալն ինքնին մոլորեցնող է։

Ակնհայտ է, որ խնդիրը միայն Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղերի բնակիչներին չի վերաբերում։ Ռազմավարական տարածքների զիջման հարցը ողջ հայ ժողովրդի հարցն է։

Հետևաբար, վերահաստատում ենք․

1. ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցը չի կարող լուծվել միայն Տավուշի մի քանի գյուղի բնակիչների համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ՝ այդպիսով պետության ողջ հետագա ճակատագրի և տարածքային ամբողջականության պատասխանատվությունը դնելով մեր հերոսական գյուղացիների ուսերին:

Հետևաբար, հարցի լուծումը միայն գյուղաբնակ հայրենակիցների դաշտ տեղափոխելը նշանակում է առկա իրավիճակի և հետագա գործողությունների ամբողջ մեղքը և պատասխանատվությունը պետության ղեկավարի ուսերից թոթափել և այն թողնել քաղաքացիների վրա։

2. Հարցը գյուղաբնակ հայրենակիցների ուսերին թողնելը սոցիալական իմաստով նաև նշանակում է ներքին երկպառակտություն, թշնամություն և ատելություն սերմանել գյուղացիների կյանքում, որոնք կարող են համաձայնություն կամ անհամաձայնություն հայտնել տվյալ չափազանց կարևոր հարցի վերաբերյալ: Այսպիսով քայքայվելու է Տավուշի գյուղերում տիրող ներքին համերաշխությունը, որը պահպանվել է հակառակ բոլոր ներքին և արտաքին դժվարությունների:

Հետևաբար, վերստին հայտարարում ենք, որ իշխող ուժի որդեգրած նման վարքագիծը դատապարտելի է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով։ Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի սահմանած կարգերի համաձայն: Այլ առաջարկներն ու գաղափարները ապօրինի են։

Հիշեցնում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են»։