Էս ո՞ւր հասանք՝ Լոռու մարզը սարքում եք սահմանային, գազամուղը տալիս եք Ադրբեջանին, որ փական դնի․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար ՎարդանյանԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկը»
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանի դեմ արշավն ուղղորդվում է իշխանության կողմից, անթույլատրելի է. Արման Թաթոյան
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարությունՈւկրաինան գիշերը հարձակվել է Ղրիմի ուղղությամբԿոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ՈւՂԻՂՌուսաստանը խոցել է Խարկովը հյուսիսկորեական հրթիռովՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմումՉինարի գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՀերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան. «Հրապարակ»«Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Լուրեր կան, որ «զղջացած» զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել. «Հրապարակ» Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում «Ժողովուրդ»Ինքնասպանության փորձ` Կիևյան կամրջիցԻ՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Ընդդիմության շարքերում առավել ռադիկալ տրամադրություններ են տիրում՝ փորձելու են փողոցի շունչը բերել ԱԺ․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անկարան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա Պուտինի այցը ԹուրքիաՔաղշինկոմիտեից հայտարարում են՝ քաղաքաշինական գործընթացները կհստակեցվեն քաղաքացիների համար Սի Ցզինպինը մայիսի սկզբին կայցելի Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՀայրենիքը մեր կարիքն ունի, դավաճանը հող է հանձնում․ երիտասարդների իրազեկման ակցիան՝ մոլլում Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Մարզպետը հետաքրքրվել է՝ որքանով են Սյունիքում աջակցում արցախցիներին ծրագրերում ընդգրկելու համար Կառավարությունից հայտնում են՝ կիրանցեցիներին առաջարկել են համատեղ քննարկումով «հարցերին լուծում տալ» Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերը սահմանից հեռու են 5 կմ ԱՆ-ն հայտարարությամբ փորձում է կոծկել Կառավարության՝ սահմանազատման հարցով անթույլատրելի որոշումները Դատախազությունը չի կողմնորոշվում՝ Սրբազանին ծանր հանցագործության մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, մեր խաչը՝ հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցից հայտարարություն է հնչում․ ՈՒՂԻՂ
Հասարակություն

Վահե Ղազարյանն անվավեր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանի դստեր «փոխգնդապետի» կոչումը․ մանրամասներ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ, Ոստիկանության նախկին պետի դուստր Յու.Գ.-ին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

 Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յու.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

 Դեռևս նախաքննության վաղ փուլում Յու.Գ.-ն վերականգնել էր պետությանը պատճառված վնասը՝ 8 մլն 838 հազար դրամը:

 Գործի դատական քննության փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, Յու.Գ.-ի պաշտպանի կողմից միջնորդություն էր ներկայացվել արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ:

 Յու.Գ.-ն, միանալով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, հայտարարել էր, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքի հետ:

 Քրեական գործով արագացված վարույթի ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականին ընդունված օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ:

Դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբդադարեցրել է Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը:  

 Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յու.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը):

  Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յու.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: 

 Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յու.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յու.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յու.Գ.-ին շնորհվել է ոստիկանության «փոխգնդապետի» կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յու.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յու.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:

Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յու.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

 Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յու.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև յուրաքանչյուր ամիս, իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յու.Գ.-ի տվյալները:

Արդյունքում՝ վերը նշված ժամանակահատվածում, Յու.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յու.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):