Փարիզը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին`վերահաստատելով աջակցությունը ՀՀ-Ադրբեջան կապերի կարգավորմանը
Փարիզը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին` Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Ֆրանսիան վերահաստատել է իր աջակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։