Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է Վաշինգտոնի հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Նախագահը վերահաստատել է իր ամուր հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը այս ամսվա սկզբին իրանական աննախադեպ հրթիռային և անօդաչու թռչող սարքի հարձակումից Իսրայելի հաջող պաշտպանությունից հետո»,- ասվում է հայտարարության մեջ:
Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են նաև Իսրայելի շարունակական բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ՝ պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի շուրջ: