Հունաստանում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը (տեսանյութ)
Հունաստանի Օլիմպիա սրբավայրում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը: Ջահը վառվել է արևի լույսից ստացված կրակից ապրիլի 15-ին տեղի ունեցած գլխավոր փորձի ժամանակ։ Քահանայապետի դերը կատարել է հույն դերասանուհի Մերի Մինան։
Արարողությանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և այլ պաշտոնատար անձինք: