Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք և կվարեք նիստը՝ գրածները տառացի կմեկնաբանեք Ձեր ձևով․ Տիգրան Ավինյան
Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը քվեարկության դրեց ւ ընդդիմության առաջարկը, ըստ որի պետք է քննարկվեն օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը։ Ընդդիմության առաջարկը հավանության չարժանացավ և չհավաքեց բավարար թվով կողմ ձայներ:
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը հայտարարեց, որ թեև իր և «Մայր Հայաստան» խմբակցության առաջարկները նույնաբովանդակ էին, սակայն դրանք հարկավոր էր առանձին-առանձին դնել քվեարկության:
Տիգրան Ավինյանը չհամձայնեց։
«Եթե առաջարկների բովանդակությունը նույնն է, առանձին-առանձին քվեարկելու կարիք չկա։ Եթե առիթ կլինի, Աստված մի արասցե, դուք այս աթոռին կնստեք և կվարեք այս նիստերը, դուք գրածները տառացի կմեկնաբանեք ձեր ձևով»,-ասաց նա:
«Խնդրում եմ կոռեկտ արտահայտվել»,- արձագանքեց Երիցյանը:
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ և «Մայր Հայաստան» խմբակցությունը, և «Ազգային առաջընթաց» խմբակցությունը առաջարկում էին բոլոր չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող:
«Այդ բովանդակությունը դրվեց քվեարկության և ավագանին մերժեց»,-ասաց նա: