Որքան ժամանակով է որակազրկվելու Ռոնալդուն
«Ալ-Նասրի» պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի «Ալ-Հիլալի» դեմ խաղից հեռացվելուց հետո որակազրկվելու է երկու խաղով։
Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կորոշի Ռոնալդուին որակազրկել երկու խաղով։ Կազմակերպությունը հարցաքննել է նաեւ պորտուգալացուն, սակայն նա նշել է, որ արժանի չէ խաղադաշտից հեռացման։
Ալ-Հիլալի դեմ խաղի վերջնամասում Ռոնալդուն ուղիղ կարմիր քարտ ստացավ մրցակցին արմունկով հարվածելու համար։ Դրանից հետո նա ավագի թեւկապը նետել է դեպի զուգընկերը, մեջքը շրջել ու թեքել դեպի մրցավարը։ Նրա թիմը պարտվեց 1։2 հաշվով։