Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանին. Politico

Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանի հարձակմանը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Politico թերթի եվրոպական խմբագրությունը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան դիվանագետին։
Եվրամիությունը ցանկանում է կանխարգելիչ կերպով հասկացնել Նեթանյահուին, որպեսզի նա խելագարություն չանի։ Մի քանի դիվանագետներ Politico-ին հաստատել են, որ ԵՄ երկրները միաձայն աջակցել են կոչին:
Սպասվում է, որ ԵՄ արտգործնախարարները ապրիլի 16-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Թեհրանի դեմ նոր պատժամիջոցները: Ըստ թերթի աղբյուրների, եթե միաձայն հաստատվի, ապա այս շաբաթ պատժամիջոցներ կկիրառվեն։