Համասը բացատրել է, թե ինչու է Իսրայելը ցանկանում կնքել ժամանակավոր համաձայնագիր

Իսրայելի իշխանությունները ձգտում են «ժամանակավոր հրադադարի համաձայնագիր» կնքել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ ապահովելու համար շարժման կողմից հոկտեմբերի 7-ին առևանգված պատանդների ազատ արձակումը, նախքան Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսելը: Այս մասին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Էզզատ ալ Ռիշքը:
«Իսրայելը ցանկանում է ժամանակավոր համաձայնագիր կնքել իր պատանդներին ազատ արձակելու համար, որպեսզի դրանից հետո վերսկսի պատերազմը», - ասել է ալ-Ռիշքը։
Գործակալությանը ուղարկված հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ի անդամը նշել է, որ վերջնական հրադադարը Պաղեստինի ժողովրդի պաշտպանության միակ երաշխիքն է և արյունահեղության վերջը։