Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է 393.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.92 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.76 դրամ (աճել է 2.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.38 դրամ (աճել է 3.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-396 դրամով, վաճառվում է 399-402 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 413-419 դրամով, վաճառվում է 428-431 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.95-4.21 դրամով, վաճառվում է 4.29-4.47 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 394 դրամով, վաճառվում՝ 398 դրամով:
Եվրոն գնվում է 421-423 դրամով, վաճառվում է 427-428 դրամով:
Ռուբլին գնվում է 4.18 դրամով, վաճառվում է 4.25-4.27 դրամով: