Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա Իրանին
Մեծ Բրիտանիան հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա Իրանին, աշխարհը պետք է իր ուշադրությունը դարձնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողություններին, որը շարունակում է պատանդներ պահել Գազայում:
Այս մասին Sky News-ի եթերում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը:
«Մենք հուսով ենք, որ պատասխան գործողություն չի լինի, և որ աշխարհի ուշադրությունը պետք է ուղղվի ՀԱՄԱՍ-ի վրա: Նրանք դեռ պատանդներ են պահում»,- ասել է նա: